Մեր Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Տոնին բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ մասնակցում են Սուրբ Պատարագի, հաղորդվում են և ստանում քահանայի օրհնությունը:
Եթե որևէ մեկը կամենա բաժանվել, ինքդ մի բաժանվիր և մի ասա այդ սառը խոսքերը. եթե սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում, իսկ եթե ինձ չի սիրում աջ աչքը, ապա կհանեմ: Այդ տկարությունը սիրո սառչումն է. ջերմացրու սառածը:
Ուսուցողական է նաև Վարդան Այգեկցու հորդորը պահքի մասին, թե` Պահքը Աստծուց մեզ տրված չբթացող հոգևոր սուր է չարի դեմ պայքարելու համար:Փառք Աստծո իր կատարյալ պարգևների համար:
Ճիշտ է, Տերը ջախջախեց չարի գլուխը իր խաչով, բայց չասաց, թե երգ ու պար անելով եկեք Իմ ետևից, այլ ձեր խաչը վերցրեք և Ինձ հետևեք, այսինքն՝
ինչպես որ ես պատերազմեցի, նույնն էլ դուք արեք:
Պահք չպահողի մեղքը ավելին չէ, քան նրա որը իբրև «պահքի» մեջ է, բայց նույն կենցաղով է ապրում, այսինքն նույն բամբասանք, դատել, ատել, ստել և այլն: Կավը կա՛վ կմնա, եթե նրա վրա ջանք չթափվի կուժ պատրաստելու համար:
Ում մեջ սեր կա, նա բարկությամբ չի գրգռվում, չի գոռոզանում, զայրույթով չի բռնկվում, անիրավության համար չի ուրախանում, չար բան չի խորհում, ոչ մեկին չի համարում իր թշնամին՝ բացի սատանայից: