Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Օր շաբաթ. Սուրբերի հիշատակության օր. hogevor qarozner հոգևոր քարոզներ

27/01/2018 by Der Armen

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Օր շաբաթ Սուրբերի հիշատակության օր. Այսօր մեր Եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի` Մարտիրոսի և տասնչորս քաջարի զինվորների հիշատակը, որոնք նահատակվեցին քրիստոնեության համար առանց երկմտելու:

Շնորհավորում եմ Սարգիս և Մարտիրոս անուն, ազգանունը կրող բոլոր հայորդիներին: Մաղթում եմ, որ Սրբերի բարեխոսությամբ խաղաղ կյանք ունենաք, իսկ նրանց հավատքն ու վարքը որպես օրինակ ունենանք ձեր կյանքում:
Սուրբ Սարգիսը քաջ և հմուտ զորավար էր Բյուզանդական կայսրությունում և հաղթությամբ էր վերադառնում բոլոր պատերազմ-ներից: Նա իր ամբողջ սրտով սիրում էր Աստծուն, և Աստված պատերազմի դաշտում միշտ օգնում էր նրան: Երբ Հուլիանոս կայսրը ուրանում է քրիստոնեությունը և պատվիրում վերստին կուռքերին պաշտել, Քրիստոսը տեսիլքում հայտնվում է Սարգիս զորավարին և պատվիրում.
«Թո’ղ այդ երկիրը և գնա՝ ուր որ ես քեզ կառաջնորդեմ»: Սարգիս զորավարն իր ողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և միակ որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան, ապա, որոշ ժամանակ անց, զինվորական ծառայության անցնում պարսից Շապուհ արքայի բանակում:
Շապուհը մեծ զորագնդեր է վստահում Սարգիս զորավարին, որովհետև նա միշտ հաղթությամբ էր վերադառնում պատերազմի դաշտից: Մի օր Շապուհին հայտնում են, որ Սարգիսը հրաժարվում է զոհեր մատուցել կրակին: Շապուհը բարկանում է և հրամայում իր մոտ բերել քաջ զորավարին: Շղթայակապ զորավարին բերում են արքայի մոտ և հրամայում զոհեր մատուցել կրակին: Բայց անվախ զորականը ձեռքերի շղթաներով հարվածում և փշուր-փշուր է անում կրակի բագինը: Մոլեգնած կրակապաշտները հարձակվում և սպանում են Մարտիրոսին և Սարգսին հավատարիմ 14 զինվորների:
Անհավատ արքայի հրամանով Սարգիս զորավարին քաղաքից դուրս են տանում և այնտեղ սպանում: Նահատակության ժամանակ հրաշք է կատարվում: Երկնքից մի հրեշտակ իջնում և լույսով է ողողում Սարգիս զորավարի մարմինը:Կյանքի վերջին վայրկյաններին զորավարը խնդրում է Աստծուն, որ իր անունը հիշատակող երիտասարդների իղձերը կատարի: Եվ Աստված լսում է նրա խնդրանքը:
Համաձայն եկեղեցական ավանդության՝ սբ Սարգսի նահատակությունից հետո նրա նշխարները ցրվում են տարբեր վայրեր: Դրանց մի մասը Հայաստան է բերում և Աշտարակի Կարբի գյուղի մոտ գտնվող Ուշի վանքում ամփոփում Մեսրոպ Մաշտոցը, ինչ պատճառով էլ այս վանքը կոչվում է Սբ Սարգիս:Մեր Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Տոնին բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ մասնակցում են Սուրբ Պատարագի, հաղորդվում են և ստանում քահանայի օրհնությունը:

Post Views: 3,145

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հանապազօրեայ հաց-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor, hokevor, karozner, qarozner, հոգևոր, քարոզներ
← Ուժգին սիրվելու ցանկությունը ուժգին սիրելուց է. hogevor qarozner հոգևոր քարոզներ
Տարբեր են մեղքերը, տարբեր են բեռները: hogevor qarozner հոգևոր քարոզներ →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com