hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Տարբեր են մեղքերը, տարբեր են բեռները:Այս օրն էլ կավարտվի իր բնականոն հունով. ծնունդով, մահով, տոնով և այլն.
Կարևոր է, թե մենք ինչ սովորեցինք մեր տեսածից և լսածից:
Աստվածաշնչի մի մեկնաբանի խոսքը գրավեց ուշադրությունս իր գեղեցիկ բացատրությամբ: Ցանկացա, որ դուք էլ բաժնեկից լինեք նյութին:
«Բոլորս էլ արյուն ունենք, սակայն արյան կարգերը տարբեր են, բոլորս էլ բեռներ ունենք, սակայն մեր բեռներն էլ են տարբեր, նույնիսկ տարբեր են մեր նեղությունները»: Յուրաքանչյուրս կարծում ենք, թե մեր բեռը ամենածանրն է: Սակայն մենք կարող ենք օգնել միմյանց բաժնեկից լինելով, բեռը թեթևացնել և վերահաստատել մեր մերձավորին իր նախկին վիճակի մեջ: Որոշ բեռներ կարելի է թեթևացնել, օգնելով, իսկ որոշ բեռներ մենք անկարող ենք թեթևացնել, այլ ենթական ինքը պետք է կրի այդ բեռը:
Այնպիսի բեռներ, ինչպիսիք են օրինակ`կսկիծը, հուսահատությունը, հուսախաբությունը, տխուր լուրը, ճնշվածությունը, կաշկանդվածությունը, տգիտությունը և այլն, մենք կարող ենք օգնել, մխիթարել և հեզության հոգով վերահաստատել անձին կայուն վիճակի մեջ: Սակայն կան բեռներ, որոնք մենք անզոր ենք բաժնեկցել, կրել և օգնել: Ենթական պետք է մենակ կրի իր բեռը` Տիրոջ օգնությամբ: Օրինակ`հղիության բեռը, ֆիզիկական ցավը, հաշմանդամությունը: Մահը նույնպես միայնակ ենք կրում:
Մեղքի և Հիսուս Քրիստոսի Ատյանի առջև նույնպես միայնակ են պատասխան տալու: Մի խոսքով, հնձելու ենք այն, ինչ ցանել ենք:
Յուրաքանչյուրս խոստովանենք, որ մեղքի բարդույթը մեր մարմնի անդամներից մեկն ու մեկն է, մեղքը բեռ է, որ հնարավոր չէ մենակ կրել, այլ միայն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի օգնությամբ ու առաջնորդությամբ: Իսկ քանի դեռ զգում ենք, թե մեղք չենք գործում, ուրեմն դեռ խավարի մեջ ենք, քանի որ եթե լույսի մեջ լինեինք, կտեսնեինք, որ մեղավոր ենք: