hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
hogevor karozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Մի երեսիդ խփողին կարո՞ղ ես մյուսն էլ դարձնել..
Քրիստոնյաներիս պարտությունների պատճառը այս հոգևոր պատերազմում հիմնականում այն է, որ մենք սթափ չենք այն Սուրբգրային համարի նկատմամբ, որն ասում է թե՝ ձեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այսինքն՝ ոչ թե մարդու, այլ սատանայի և նրա չար գնդերի դեմ:
Երբեմն, երբ մեզ վիրավորում են, մենք իսկույն պատասխանում ենք հին ուխտի պատգամի համեմատ՝ «Ատամի փոխարեն՝ ատամ», անտես անելով Նոր
կտակարանի պատվիրանը, որ ասում է՝ մի երեսիդ խփողին մյուսն էլ դարձրու: Առաջինի դեպքում մենք պատերազմում ենք մարդու դեմ՝ հաղթելով նրան և
պարտվում սատանայից, որն այս պարագայում, ցնծում է իր հաղթությամբ: Երկրորդի դեպքում՝ մյուս երեսը դարձնելով խփողին, չնայած տհաճություն
ենք պատճառում մեր անձին, սակայն պարտության ենք մատնում մեր բուն թշնամուն՝ սատանային: Ինչպես որ Պետրոսը Մաղքոսի ականջը կտրելով չէ, որ
պիտի հաղթեր սատանային, այլ այնպես ինչպես որ մեր Տերը խաչի անարգ մահը անտրտունջ կրելով՝ ջախջախեց սատանայի գլուխը և մեզ էլ պատվիրեց՝
ասելով. «Ինձ նմանվեք»: Նման ձևով և պատերազմում էին մեր սուրբ հայրերը,ինչպես որ գրված է նրանց վարքերում: Այս դեպքի համար հետաքրքիր է այս
պատմությունը:
«Մի մեծահարուստի աղջիկ դիվահարվում է, և ոչ ոք չի կարողանում նրան բժշկել: Որոշում են շուկայում իր զամբյուղները վաճառող մի ճգնավորի կանչել՝ աղջկան այդ ցավից ազատելու համար՝ առանց ասելու նրան բուն պատճառը, որպեսզի իր խոնարհության պատճառով չհրաժարվի, այլ ասում են, թե տանտերը ուզում է քո զամբյուղները գնել: Եվ երբ բանից անտեղյակ վանականը մտնում է ներս, դիվահարը աղաղակ բարձրացնելով հարձակվում և ապտակում է նրան: Սակայն վանականը անսպասելի հարձակումից խուճապի չի մատնվում, այլ Տիրոջ պատվիրանի համաձայն մյուս երեսն է դարձնում, և դևը աղաղակելով դուրս է թռչում
աղջկանից, քանի որ Տիրոջ պատվիրանի կատարումը այրում է նրան»: Այ,սա է բարի պատերազմը:
Եվ եթե հիշենք, որ ամեն բան պարտավոր ենք Տիրոջ օրհնյալ ձեռքից գոհությամբ վերցնել, այն ժամ և կսովորենք չարին հաղթել: Ինչպես որ Հոբը, թեև չարն էր իրեն հարվածներ հասցնում, բայց գիտեր, որ դա առանց Տիրոջ թույլատու կամքի չէր կարող լինել, և սատանային արհամարհելով ու իր կնոջ չար առաջարկը մերժելով, ամեն բան գոհությամբ և համբերությամբ Տիրոջ ձեռքից էր ընդունում, և վերջ ի վերջո, հասավ հաղթանակի և էլ ավելի մեծ օրհնություն վայելեց, քանի որ գրված է, թե. «Համբերությամբ ձեր հոգիները պիտի փրկեք»:
Մենք էլ, եթե մեր վրա եկած հիվանդությունները, վշտերը և նեղությունները վերցնում ենք Տիրոջ ձեռքից՝ անտրտունջ և համբերությամբ դիմակայում նրանց, և եթե դրանք նույնիսկ չարի հարձակման հետևանքներ են, ըստ սուրբ հայրերի, արժանանում ենք նահատակների փառքին:
Եվ եթե մեզ իզուր վիրավորում են, և մենք խոնարհեցնում ենք մեր անձը՝ համարելով, որ էլ ավելի մեծ վիրավորանքների էինք արժան մեր մեղքերի համար, և խնդրում Տիրոջից, որ օրհնի վիրավորողին, որ այսքան մեղմ վարվեց մեզ պես մեղավորի հանդեպ, այն ժամ անիրավը ոտնատակ է լինում, և Տիրոջ խաղաղությունը
որպես պարգև պարուրում է մեր հոգին: Սակայն պետք չէ վհատվել, քանի որ Տերը ոչ մեկին իր մարդկային կարողություններից վեր չի թողնում փորձություն կրել, և եթե մեր չափի մեջ եղածը կրենք համբերությամբ և Տիրոջը հուսալով, ապա հաղթանակած դուրս կգանք: Այս խրատները մեծ ճգնավորների փորձությունից են վերցված, օրինակ, մահվան ժամին եղող փորձությունները, բայց ամեն մեկը, ինչպես որ ասացինք, իր չափով է պատերազմ մղելու՝ մինչև ի մահ և ոչ ավելի, այնպես որ, պետք է զգոն լինել, բայց ոչ երբեք հուսալքվել:
Երբեմն նման մի վարդապետություն է գլուխ բարձրացնում, թե Տերը հաղթել է սատանային և նա՝ սատանան, արդեն նման է մի անթույն օձի, և մենք
հիմնականում էլ նրանից վախենալու առանձնապես բան չունենք: Սակայն սա հենց սատանայի հորինած վարդապետությունն է, որպեսզի մեզ գցի անհոգության և ինքնավստահության մեջ, և արձակելով իր մխացող նետերը՝ մեզ շատ հեշտությամբ մահացու վերքեր հասցնի:
Ճիշտ է, Տերը ջախջախեց չարի գլուխը իր խաչով, բայց չասաց, թե երգ ու պար անելով եկեք Իմ ետևից, այլ ձեր խաչը վերցրեք և Ինձ հետևեք, այսինքն՝
ինչպես որ ես պատերազմեցի, նույնն էլ դուք արեք: Եվ ինչ խոսք, Տերը մեզ շնորհ, զորություն պիտի տա, եթե իր ուղիով քայլենք և հավատարիմ մնանք Իրեն.
«Ես ձեր հետ եմ՝ մինչև աշխարհի վերջը»:
Այո, Տերը հաղթել է, բայց չի նշանակում, որ մենք էլ անելիք չունենք պատերազմի դաշտում, ապա թե ոչ, ինչի համար պիտի փառքի պսակներ բաժանվեին
հաղթողներին: Ուրեմն, չխաբվենք, այլ ջանանք մինչև մեր վերջին շունչը պայքարել ըստ սուրբ հայրերի, որպեսզի արժանանանք փառքի պսակին՝ Տիրոջ
ողորմությամբ և մարդասիրությամբ: Ամեն:
Խրատանի ապաշխարության գրքից է.