հոգևոր քարոզներ
Վերջաբան․ Հրաժեշտի խոսք․
Բարի լույս ձեզ սիրելի ներկաներ։ Այսօրվա եթերը բոլորովին ա՛յլ ձևաչափով է լինելու, քանի որ որևէ սերտողություն չկա այլևս։ Մենք ուղղակի պետք է զրուցենք մեր վերջին տարիների համատեղ աշխատանքի և հանդիպումների դրական ու բացասական արդյունքների մասին։ Ինչպես Պողոս առաքյալն էր ասում, – պատերազմեցի «բարի պատերազմը», ավարտեցի Ավետարանների և առաքելական թղթերի սերտողություններն ամբողջությամբ՝ ինչպես որ նախախնամեց Տեր … Մանրամասն
Աստծու սերը իր մեջ բարկություն ունի․ Հուդա առաքյալի ընդհանրական թուղթը․ (մաս երկրորդ)
Այսօրվա կռիվներն ու սպանությունները հասկանալի են, թե՝ ինչի համար են։ Իսկ ինչի՞ համար Կայենը սպանեց եղբորը, երբ ո՛չ հարստություն ունեին կիսելու, ոչ մեքենա ունեին, որ էլ բիզնես։ Նշանակում է բոլոր կռիվներն ու սպանությունները բխում են նախանձից, ո՛չ թե նյութից։ Կայենի խնդրից ունեն բոլոր մարդիկ, ուղղակի բոլոր մարդիկ չեն, որ գիտեն Կայենի պատմության ծանր վախճանը։
Աստծուց ենք ծնված և ողջ աշխարհը չարի մեջ է․ Բ և Գ Հովհաննես (մեկ մասով)
Աստծուց ծնվածը չի՛ կարող մեղանչել, և Աստծուց ծնվածը պահում է իրեն և չարը նրան չի՛ մոտենում։ Գիտե՛նք, որ Աստծու Որդին եկավ, մեզ խելք տվեց, որպեսզի ճանաչենք Իրեն։ Այս ամենը իմանալուց հետո՝ աշխարհը չարի մեջ է։ Իսկ Տիրոջ Երկրորդ Գալուստն անխուսափելի է;
Աստծու շնորհը վերածեցին անառակության․ Հուդա առաքյալի ընդհ․ թուղթ․ (մաս 1)
Աստված ծրագիր ունի համայն մարդկության համար, որ բարի է, և փրկություն է մեղքի ստրկությունից։ Յուրաքանչյուր մարդ ծրագիր ունի իր անձի համար, որը կա՛մ բարի է, կամ՝ չար։ Իսկ ընկած հրեշտակի ծրագիրը մարդկության ստեղծման օրից դե՛մ է մարդուն և Աստծուն և միայն կործանիչ է։
Ե՛վ Աստծուց ենք ծնված, և՛ մեղանչում ենք․ Ա․ Հովհաննես․ գլուխ հինգերորդ․
Մենք միշտ կարծել ենք, թե՝ Հովհաննես առաքյալը միայն սեր է քարոզում։ Սակայն չենք հասկացել խորությամբ, քանի որ մեր պատկերացմամբ սերը զգացմունք է, իսկ առաքյալի և Հիսուս Քրիստոսի պատկերացմամբ, սերը զոհաբերություն է, ծառայություն է, պաշտամունք է Աստծուն։ Հետևաբար սիրելիներ, ի՛նչ սիրո՛ւմ ենք, նրա՛ն էլ ծառայում ենք։