Շաբաթվա հարյուր վաթսունութ ժամից ընդամենը երկու ժամ է Աստված առանձնացրել Իր համար, մի՞թե այդ ժամն էլ դու պիտի վատնես կենցաղային հարցերի, ծիծաղի և շատախոսության վրա:
Մայրն արդյոք կսիրե՞ր իր որդուն, եթե հրաժարվեր նրան աշխարհ բերել, որովհետև աշխարհն ապականված է: Կսիրե՞ր նրան, եթե մանուկ հասակում չդներ նրան գետնին, որովհետև քայլել չգիտի և կարող է ընկնել ու վնասվել:
Եթե իրականությունը սխալ շարժառիթով ներկայացնք, կդառնա բամբասանք: Աստված քննում է մեր սրտերը, և մենք մի օր հաշիվ պիտի տանք Նրան մեր ասածների և արածների համար:
Ո՜վ Տեր, ամեն վիշտ, նեղություն և ցավ օրհնյալ ձեռքիցդ գոհունակությամբ ընդունելու շնորհ արա մեզ, որպեսզի ամեն նմանօրինակ իրավիճակներում գոհությամբ փառավորենք սուրբ և պատվական անունդ հավիտյանս. Ամեն:
Ո՞վ կարողացավ աշխարհին տիրելու հետ միասին նաև անապականություն ստանալ. կամ ո՞ր թագավորը կարողացավ մահը կյանքի փոխարկել. կամ մարմնավոր ո՞ր երանությունը կարողացավ հավիտենական կյանք տանել: