– Որովհետև ձեր պահքի օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի պահքի օրը. դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի՛ պահքը չէ, որ Ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդն իր անձն է տանջում:
Շաբաթվա հարյուր վաթսունութ ժամից ընդամենը երկու ժամ է Աստված առանձնացրել Իր համար, մի՞թե այդ ժամն էլ դու պիտի վատնես կենցաղային հարցերի, ծիծաղի և շատախոսության վրա:
«Այո, հայր, ներաշխարհս է հիվանդ, ու եթե ավելի երկար մնամ սահմանափակ այս շրջանակում, բոլորովին կխամրեմ ու կխեղդվեմ. արդ, տուր քո հարստությունից ինձ հասանելիք բաժինը, ես ուզում եմ հեռանալ այստեղից»: