Տեր Աստված, մեր անկայուն մտքին թույլ մի տուր մեղանչել, այլ իմաստություն տուր մեզ Քո բարի կամքին դեմ չգնալ:
Աստուած է, որի միջոցով մեր էութեան լաւագոյն մասը ենթակայ չէ վատթար մասին:
Այս կիրակի վերջին անգամ է բաց վարագույրով Պատարագ լինելու: Հաջորդ կիրակի` Բուն Բարեկենդանի Պատարագը արդեն փակ վարագույրով կլինի:
Ասել է թե մեղքերի խոստովանություն չի լինի` Սուրբ Հաղորդություն չի լինի:
«Դու միշտ աղոթում ես քո աշակերտների համար, որպեսզի քեզ հետ միասին մտնեն Երկնքի Արքայությունը, բայց նրանց գործերը տարբեր են քոնից:
Ես արդարամիտ եմ և յուրաքանչյուրին տալիս եմ իր գործերի համաձայն»
«Խողովակի հոսող ջրի պես անմտաբար մի անցեք աղոթքի սրբազան խոսքերի և Ավետարանական ճշմարտությունների միջով, այլ հույժ ուշադրությամբ կարդացեք և ուղղեք ձեր խոսքերը Նրան, ումից ակնկալում եք ողորմություն»
Այդ էր պատճառը, որ սուրբը հրամայեց իր համար դագաղ շինել, բայց չավարտել…
Մենք էլ սարսափելի անդունդներ կգտնեինք այն ճանապարհների վրա, որտեղ հիմա հարթությունից ու ծաղիկներից բացի ոչինչ չենք տեսնում: