hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Օր Շաբաթ (Սրբերի հիշատակության օր)
Այսօր մեր եկեղեցին իր ընդհանրական աղոթքներում հիշատակում է Սուրբ Սահակ Պարթևի անունը, որը միակ որդին է Ներսես Մեծ Հայրապետի և 387 թ. ձեռնադրվել է հայոց հայրապետ:
Հայ առաքելական եկեղեցու տոնելի Սուրբ է։ Սուրբ Սահակ հայրապետը զբաղվել է իր հայրենիքի հոգևոր կյանքի բարենորոգմամբ և ամենուրեք տարածել հայոց դպրությունը. կարգավորել է Տոնացույցը, գրել բազմաթիվ կանոններ, եղանակավորել է Պատարագամատույցը, հորինել շարականներ, ծիսական աղոթքներ, ինչպես նաև մեծ դեր է ունեցել Աստվածաշունչ Մատյանի թարգմանության գործում: Նահատակվել է 439թ, թողնելով մեզ այսքան անգնահատելի հոգևոր ժառանգություն:
Շնորհավորում եմ Սահակ անուն և ազգանունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ: Սուրբ Սահակի բարեխոսությունն եմ խնդրում մեր ազգի բոլոր Սահակ զավակների համար, թող սրբի նախանձախնդիր հոգի հավերժ բարեխոս լինի նրանց համար Աստծո առջև: Սուրբ Սահակ Հայրապետը զբաղվեց մեր հայրենիքի բարենորոգման գործով, թողնելով մեզ հսկա հոգևոր ժառանգություն, մենք էլ որպես հարգանքի տուրք` գնահատենք ստեղծածը, պահենք ու պահպանենք մեզ հասած անգին գանձերը, խոսենք հայերեն, գրենք հայերեն, ապրենք հայերեն ու մեռնենք հայերեն ինչպես մեր հայրերն ու հայրապետները: Գոհություն և փառք Աստծուն մեր հայրենիքի բոլոր սրբերի համար: Մեր երկիրը Սուրբ է, քանզի նրա ընդերքը լիքն է սրբերի մասունքներով:
Աստված կպահի ու կպահպանի մեր երկիրը ամուր ու անսասան հանուն Իր սրբերի անմահ հիշատակի և սուրբ մասունքների: