hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016
Աղոթք Սուրբ Հաղորդությունից առաջ և հետո.
Պարգևիչ ողորմության, պարգևիր և ինձ ուղղափառ հավատքով, բարի գործերով և Քո Սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ դեպի Քեզ:
Գոհանում ենք Քեզանից Քրիստոս Թագավոր մեր, որ կենարար Մարմնովդ և Սուրբ Արյունովդ մեզ կենդանություն պարգևեցիր: Ամեն:
Թող բարի լինի մեր կիրակին, որ կոչվում է Տերունական օր, ինչպես որ բարի է աստվածադիր յուրաքանչյուր օր: Գոհություն ենք հայտնում Աստծուն անցած շաբաթվա բոլոր օրերի համար: Այս կիրակի վերջին անգամ է բաց վարագույրով Պատարագ լինելու: Հաջորդ կիրակի` Բուն Բարեկենդանի Պատարագը արդեն փակ վարագույրով կլինի: Ասել է թե մեղքերի խոստովանություն չի լինի` Սուրբ Հաղորդություն չի լինի: Հետևաբար այս շաբաթ առավել զգուշությամբ, երկյուղով և պատրաստակամությամբ նախապատրաստվենք մեծ պահքի քառասուն և ութ օրերի ոսկյա շղթայի մեկ հատիկը լինելու համար: Հետևենք մեր եկեղեցու հայրերի հաստատած կարգ ու կանոնին, նրանք ապրել են ու զգացել են, որ առանց Ավետարանի ճշմարտության մարդը իր ողջ կյանքը երկմտանքի մեջ է ընտրության հարցում: Իսկ մեր մեջ բնակվող չարը միշտ ընտրել է տալիս վատագույնը, որպեսզի կործանի մեզ: Դրա վառ ապացույցը մեր աչքի առջև է ամեն կիրակի` ընտրություն` Պատարագ գնալու և մեր քնի ու կենցաղային գործերի միջև: Խոսքը կարևոր և անհետաձգելի գործերի մասին չէ, այլ…
Այսինքն պատճառի մասին չէ, այլ պատճառաբանության, որ միշտ ունենք: Քնել միշտ կարող ենք, հյուր գնալ` նույնպես, հրավիրել` ամեն օր կարող ենք, սակայն մեր կարևոր հանդիպումը և հաղորդակցությունը Հիսուս Քրիստոսի հետ է, Իր Խորհրդավոր Ընթրիքին:Բաց չթողնենք լավագույն հնարավորությունը: