Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Գրադարան
  • Մեր մասին
  • Language
  • Donate-Օժանդակել
  • Contact
Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

hogevor-kaycej

Մեղքը մա՛հ է ծնում․ Հակոբոսի թուղթը․ (մաս երկրորդ) 1։ 9-18 համարները (5 գլուխ)

23/03/2022 by Der Armen

Մինչև մեր բնական մահվանը հասնելը կա և՛ս մեկ մահ, որին մեղքն է ծնել։ Իսկ մեղքին ցանկությունն է ծնել։ Այս մահը ավելի վտանգավոր է քան կյանքից հեռանալու մահը։ Այսինքն մեղավոր մարդը իր կյանքը ապրում է հոգով մեռած վիճակում։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Արդարությո՛ւնն էլ, մեղքն էլ, մե՛ր ընտրություն է։ Հակոբոս առաքյալի թուղթը․(մաս առաջին)(5 գլուխ)

22/03/2022 by Der Armen

Աստված ամեն բան ստեղծելիս, ասում է․ «Լավ է»։ Միայն մարդուն ստեղծելիս, չի ասում, որ լավ է։ Նշանակում է մարդը կատարյալ չէ, այլ պետք է ձգտի կատարելության։ Սա չի նշանակում, որ մարդը անկատար է, այլ մարդը միշտ տեղ ունի առաջ գնալու իր հոգևոր կյանքի մեջ, մինչև հասնի իր Արարչին ու Փրկչին։ Այնպես, ինչպես ցորենը դառնում է կատարյալ, երբ վերածվում է հացի։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Առաջնորդները հաշիվ են տալու ձեր փոխարեն․ եբրայեցիներին. (Մաս ութերորդ) 13 րդ վերջին գլուխ․

21/03/2022 by Der Armen

Ինչո՞ լսել և հնազանդվել առաջնորդներին։ Ուշադիր լինենք նաև այս պատգամի վրա։ Առաքյալը չի՛ ասում հնազանդվեք, որովհետև առաջնորդը նստած է գահաթոռին, իշխանությո՛ւն ունի կարգադրելու, իրավասո՛ւ է ձեզ պատժելու, կամ՝ դուք պարտավոր եք նրան։ Այլ՝ պարզ հայերենով ասում է․ «Որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն, և նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ո՛չ հոգոց հանելով»։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Խաչի վրա թափված արյունը չի՛ լռում․ Նամակ եբրայեցիներին. (Մաս յոթներորդ) 12 րդ գլուխ․

18/03/2022 by Der Armen

Մեղքը շատ հեշտությամբ հյուր է գալիս մեզ, և մեր թույլտվությամբ մշտական բնակության իրավունք է ստանում մեզ հետ ապրելու և մեր փոխարեն որոշումներ կայացնելու։ Իսկ եթե փորձեք դուրս հանել, երկար ժամանակ կպահանջվի և երբեմն էլ անիմաստ։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Մեր փնտրածը Վերին Երուսաղեմում է․ Նամակ եբրայեցիներին. (Մաս վեցերորդ) 11 րդ գլուխ․

16/03/2022 by Der Armen

Հավատն է, որ թույլ է տալիս փնտրել և գտնել հուսացած բաները, եթե նույնիսկ մեր փնտրածը այս աշխարհում չէ։ Մեր փնտրած տունը խոստացված քաղաքում է՝ Վերին Երուսաղեմում, որտեղ շատ օթևաններ կան՝ ըստ Տեր Հիսուս Քրիստոսի, որ պատրաստել է իրեն հավատացողների համար։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ

Առջևում ահեղ դատաստանն է և լափող կրակը։ Եբրայեցիներին. (Մաս հինգերորդ) 10 րդ գլուխը․

15/03/2022 by Der Armen

Մկրտությամբ չե՛նք պահում խոստումը, որ հրաժարվել ենք սատանայից։ Պսակի խորհրդից հետո չենք պահում խոստումը, որ տվեցինք Աստծու Սուրբ Խորանի և Ավետարանի առաջ։ Սուրբ Հաղորդությունից հետո դարձյալ չենք պահում այն խոսքը, որ ասացինք ստանալուց առաջ, թե՝ Քո Մարմինն ու Արյունը թո՛ղ լինի ինձ քավություն և թողություն իմ մեղքերին։ Նույնիսկ չե՛նք հիշում ահեղ Դատաստանի և կատաղի կրակին վերաբերող առաքյալի խոսքերը, երբ տասնյակ հուղարկավորությունների ենք մասնակցում։

Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հոգևոր քարոզներ 2019 - hogevor-kaycej Tagged: hogevor qarozner, hogevor-kaycej, hokevor karozner, հոգևոր քարոզներ
« Previous 1 2 3 4 5 6 7 8 9 … 120 121 122 123 124 Next »

Copyright © 2022 .

Church WordPress Theme by themehall.com