Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017
հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner
ԻԹ Օր. Մեծ Պահք. Ինչո՞ւ է Մեծ Պահքի վերջին շաբաթը «Ավագ» անվանվում.
Այս Սուրբ պահոց օրերին պապանձված ու փակված է անառակ բերանը, և բացված է ականջների դուռը, որպեսզի լսի կենաց խոսքը, այս օրերին վերացված է որկրամոլության իշխանությունը, և իշխում է կյանքի խոսքը՝ բխեցնելով կենաց պտուղներ, ահա վաճառվում է արդարության պսակը, և իմաստուն վաճառականը գնում է այն տնանկներին տրված ողորմությամբ և ընծաներով: