Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Լ ՕՐ Մեծ Պահք. «Քննիր քեզ ամեն կողմից»:
Մենք՝ մարդիկս հակված ենք մեղանչելու մեր մտքերում: Այդ իսկ պատճառով, Նա, ով մեկ առ մեկ ստեղծեց մեր սրտերը, իմանալով, որ մեղքերի մեծամասնությունը գործվում է դիտավորության նպատակաուղղվածությամբ, որպես առաջին պատվիրան տվեց սրտի խորքերի մաքրությունը: Կամեցավ, որ առավել ուշադրություն և հսկողություն գործադրենք մեր այն մասի վրա, ուր առավել դյուրությամբ ենք մեղանչում: Ինչպես որ առավել հեռատես բժիշկներն են նուրբ անձանց զգուշացնում հորդորներով, որոնք ունակ են կանխելու չարիքը, այնպես էլ Նա, որ հոգատար է բոլորի նկատմամբ, հոգիների ճշմարիտ բժիշկը, խստագույն զգուշություն պատվիրեց մեր այն մասերում, որոնք ճանաչում է որպես առավել հակված մեղանչելու:
Մարմնի գործողությունները պահանջում են ժամանակ, հարմար առիթներ, ջանք, նպաստավոր պարագաներ և ուրիշ բազմատեսակ հանգամանքներ, մինչ մտքի մղումները կատարվում են որևէ պահի, գործվում են առանց
ջանքի, կազմվում են առանց դժվարության. որևէ առիթ նպաստավոր է մտքերի համար: Կարող է պատահել, որ լուրջ և լրջության հռչակ վայելող, արտաքուստ իմաստության սյուքով պատված մի անձ, մինչ կանգնած
է ուրիշ մարդկանց հետ, որոնք երանի են տալիս իրեն իր առաքինության համար, սրտի անտեսանելի շարժմամբ ընթանա դեպի մեղքը: Երևակայության մեջ տեսավ իր ցանկության առարկան, երևակայեց ինչ որ մի
անվայել խոսակցություն և, պատկերելով հաճույքը սրտի ծածուկ աշխատասենյակի աչքերի առաջ, գործեց իր ներսում, առանց վկաների, մի մեղք, որը բոլորից գաղտնի կմնա մինչև այն օրը, երբ կգա Նա, ով
բացահայտում է խավարի գաղտնիքները և հայտնում է սրտի ցանկությունները: Ուշադիր եղիր, ուրեմն, որ չլինեն քո սրտում ծածուկ մտքեր, հակառակ՝ Օրենքին, քանի որ ով մի կնոջ նայում է նրան ցանկանալով,
արդեն իսկ պոռնկանում է իր սրտում: Հետևաբար, մարմնի արարքները կարող են խոչընդոտվել բազում արգելքներով, բայց ով մեղանչում է ցանկությամբ, նույն մեղքը գործում է մտքի արագությամբ: Այնտեղ, ուր
անմիջական է անկումը, պատրաստ մեզ է տրվել պաշտպանության արահետը: Ասվում է մեզ. «Հսկիր քո վրա, որպեսզի Օրենքին հակառակ գաղտնի մտքեր չլինեն քո սրտում»:
«Հսկիր քո վրա», ասում է: Կենդանի յուրաքանչյուր էակ ինքն իր մեջ ունի սեփական գոյությունը պաշտպանելու բնազդը, որը ստացել է իրեն ստեղծող Աստծուց:
«Հսկիր քո վրա» Սուրբ Բարսեղ Կեսարացի Հայրապետ