Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
ԼԳ ՕՐ Մեծ Պահքի
Տաս գլխավոր նշաններ Սուրբ Գրքից, որոնք հատուկ են ընտրյալներին.
Օրհնյալ ես Տեր Աստված մեր, որ ամենայն ժամ մեզ հետ ես, և երբեք բաց չես թողնում նրանց ձեռքը, որոնք հավատով և ճշմարտությամբ Քեզ են ապավինում:
Մարդու կյանքը նման է մեծ Պահքի քառասունութ օրերի իրադարձություններին: Երբ մեկը չի ապրում ապաշխարության և զղջման այդ օրերը, իր կյանքի մասին քիչ բան գիտի, կամ առհասարակ ոչինչ չգիտի: Կարելի է ասել մեր ողջ կյանքի տևողությունը այդ օրերի մեջ է ամփոփվում... Նվազեցրու հետաքրքրությունդ աշխարհի նկատմամբ, քանի որ ինչով հետաքրքրվում ես, այն էլ իշխում է քեզ: Հետաքրքրվիր Աստծով և Նրա խոսքով, որում կա աշխարհի մասին և քո մասին մանրամասն գրված: Քո կյանքն է գրված այդ գրքում...
Տաս գլխավոր նշաններ Սուրբ Գրքից, որոնք հատուկ են ընտրյալներին.
Ա. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն ու ընկերոջը, Աստծուց երկնչում է և պահում Նրա բոլոր պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծու փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:
Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծու արքայությունը, չունի հարստության, փառքի, պատվի և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանք:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն ու իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում
Աստծու կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, թշնամիներին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանավորներին, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն բոլոր մարդկանցից մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի
ու արյան կենարար Խորհրդին:
Է. Ով ըստ ամենայնի զգուշանում է մահացու մեղքերից, և որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից ու փափկությունից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարամտությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ և Աստծու պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին, անձանձիր կատարում է իր ամենօրյա աղոթքները, ապավինում սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծու առաջ:
Ժ. Ով միշտ խոկում է իր մահվան ու Աստծու դատաստանի, արքայության փառքի ու դժոխքի տանջանքների մասին:
Խրատի թանգարան.
Post Views: 3,481