Աստված սատանային արտոնում է փորձության պահին, որպեսզի մարդը մարտնչի: Առանց մարտի ոչինչ չի ստացվի: Եթե սատանան մեզ չփորձեր, ապա կկարծեինք, թե արդեն սուրբ ենք:
Իսկ քանի դեռ զգում ենք, թե մեղք չենք գործում, ուրեմն դեռ խավարի մեջ ենք, քանի որ եթե լույսի մեջ լինեինք, կտեսնեինք, որ մեղավոր ենք:
Մի խոսքով, հնձելու ենք այն, ինչ ցանել ենք:
Մեր Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Տոնին բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ մասնակցում են Սուրբ Պատարագի, հաղորդվում են և ստանում քահանայի օրհնությունը:
Եթե որևէ մեկը կամենա բաժանվել, ինքդ մի բաժանվիր և մի ասա այդ սառը խոսքերը. եթե սիրում է ինձ, ես էլ նրան եմ սիրում, իսկ եթե ինձ չի սիրում աջ աչքը, ապա կհանեմ: Այդ տկարությունը սիրո սառչումն է. ջերմացրու սառածը:
Ուսուցողական է նաև Վարդան Այգեկցու հորդորը պահքի մասին, թե` Պահքը Աստծուց մեզ տրված չբթացող հոգևոր սուր է չարի դեմ պայքարելու համար:Փառք Աստծո իր կատարյալ պարգևների համար: