hokevor karozner
Շաբաթ. սրբերի հիշատակության օր. Ս.Տրդատ թագավոր, ս.Խոսրովիդուխտ և ս.Աշխեն թագուհի
Հայ Առաքելական եկեղեցին այսօր հիշում է սուրբ Տրդատ թագավորի, նրա կնոջ` Աշխենի և նրա քրոջ` Խոսրովիդուխտի հիշատակության օրը: Հետևաբար գեղեցիկ սովորության համաձայն շնորհավորում եմ անվանակից հայրենակիցներիս իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցելով սուրբերի բարեխոսությունը նրանց կյանքից ներս, նրանց հավատքի մեջ և նրանց գործերում: Օգտվելով առիթից նաև ցանկանում եմ հիշեցնել բոլոր նրանց, որոնք դեռ նոր պետք է մկրտվեն, … Մանրամասն
Հորդոր փորձության մեջ գտնվողին
Ինչպես որ մարմիններին հետևում են ստվերները, այդպես էլ պատվիրանապահությանը՝ փորձությունը, քանզի ոչ ոք, ասել է Անտոն Մեծը, երկնքի արքայություն չի մտնի առանց փորձությունների: Ուրեմն, մի՛ զարմացիր, որդյա՛կ իմ, որ հոգալով փրկությանդ մասին՝ հանդիպում ես փորձությունների և վշտերի: Սակայն համբերի՛ր առանց խռովքի և աղոթի՛ր, գոհանալով, որ պատվիրանապահության համար արժանանում ես լինել փորձության մեջ՝ քո իսկ ուսուցման … Մանրամասն
Թե Ավետարանն Աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: (Առակ)
Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամերգությունը: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, … Մանրամասն
Հայ ազգը երեք կարևոր փաստ ունի Աստծուն գոհություն հայտնելու համար:
Այսօր մեր եկեղեցին տոնում է Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Սուրբ Սահակ Պարթև թարգմանիչ հայրապետների պանծալի հիշատակը: Շնորհավորում եմ Մեսրոպ և Սահակ անուն, ազգանունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության օրվա առթիվ: Թող Սուրբերի նախանձախնդիր հոգիները բարեխոս լինեն Աստծու մոտ յուրաքանչյուրիս համար հավատարմորեն պահելու և պահպանելու այն, ինչ ստեղծել են մեր Սուրբ Հայրապետներ` ՄեսրոպՄաշտոցն ու Սահակ Պարթևը: … Մանրամասն