«Խողովակի հոսող ջրի պես անմտաբար մի անցեք աղոթքի սրբազան խոսքերի և Ավետարանական ճշմարտությունների միջով, այլ հույժ ուշադրությամբ կարդացեք և ուղղեք ձեր խոսքերը Նրան, ումից ակնկալում եք ողորմություն»
Այդ էր պատճառը, որ սուրբը հրամայեց իր համար դագաղ շինել, բայց չավարտել…
Մենք էլ սարսափելի անդունդներ կգտնեինք այն ճանապարհների վրա, որտեղ հիմա հարթությունից ու ծաղիկներից բացի ոչինչ չենք տեսնում:
Աստված սատանային արտոնում է փորձության պահին, որպեսզի մարդը մարտնչի: Առանց մարտի ոչինչ չի ստացվի: Եթե սատանան մեզ չփորձեր, ապա կկարծեինք, թե արդեն սուրբ ենք:
Իսկ քանի դեռ զգում ենք, թե մեղք չենք գործում, ուրեմն դեռ խավարի մեջ ենք, քանի որ եթե լույսի մեջ լինեինք, կտեսնեինք, որ մեղավոր ենք:
Մի խոսքով, հնձելու ենք այն, ինչ ցանել ենք:
Մեր Եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր: Տոնին բազմաթիվ երիտասարդ տղաներ և աղջիկներ մասնակցում են Սուրբ Պատարագի, հաղորդվում են և ստանում քահանայի օրհնությունը: