Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից։ Սիրաք 30:2

Կարևոր տեղեկություն նրանց համար, որոնք հավատում են երազների. Դևերը մարդկանց հոգիները վրդովելու և վնասելու համար գործի են դնում երազները: Անփորձ մարդիկ ուշադրություն դարձնելով իրենց երազնեիրն, վնասում են իրենց: Երբեմն երազները կրում են ազատական մտածումների և անուրջների անիմաստ հետք, երբեմն էլ այն բարոյահոգեբանական վիճակի հետևանք է: Ծիծաղելի և անտրամաբանական է ոմանց ցանկությունը, ովքեր ուզում են իրենց … Մանրամասն

Տե՛ր իմ Հիսուս, Տե՛ր իմ Հիսուս, ե՛կ, ե՛կ, Քո անհուն սիրով տիրիր իմ հոգուն:

Armenian-Apostolic-Church

Այս քարոզը խոսվել է Երևանի Սուրբ Պողոս – Պետրոս եկեղեցում 1900թ. Չի՛ կարելի Հիսուս սիրել, երբ մարդուն ատում ես, և ընդհակառակը… Ճշմարիտ քրիստոնյայի համար մեկ առաքինություն կա միայն, և այն սերն է, մնացած առաքինությունները լոկ սիրո ճյուղավորություններն են: Ո՞ւր է քրիստոնեական սերը: Սերը համաշխարհային լեզու է, որ խոսում է կրթյալի և անկիրթի հետ, տգետի և … Մանրամասն

Քրիստոս յարեաւ ի մեռելոց. Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: «Ինձ համար սքանչելի է Քեզ ճանաչելը».

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan

Սուրբ Բարսեղ Կեսարացին իր «Նայիր քեզ» ճառում մեր ուշադրությունն է հրավիրում մեր անձի ներդաշնակ կառուցվածքին, որի մասին հազվագյուտ ենք մտածում, կամ առհասարակ չենք անդրադառնում: «Հսկիր քո վրա, ուրեմն, և իմացիր, որ հոգիդ բաղկացած է երկու զորություններից. մեկը բանական ու խելացի, իսկ մյուսը՝կրքերին ենթակա ու անմիտ: Առաջինին է ըստ բնության պատկանում հրամայելու պաշտոնը, երկրորդին՝ հնազանդվելն ու բանականությանը … Մանրամասն

Օր Շաբաթ. Սրբերի հիշատակության օր: Կոստանդնուպոլսի ս. ժողովի հարյուր հիսուն հայրապետներ (381 թ.)

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan

Տիեզերական ժողով Եկեղեցական ժողովների շարքում իրենց կարևորությամբ առանձնանում են տիեզերական կոչվող ժողովները, որոնց մասնակցել են տիեզերական (կամ ընդհանրական) Եկեղեցու ներկայացուցիչները: Հայ Եկեղեցին ընդունում է միայն առաջին 3 տիեզերական ժողովները, որոնց որոշումները լուծել են քրիստոնեական դավանության ամենահիմնական հարցերը. դրանք են Նիկիայի (325 թ.), Կոստանդնուպոլսի (381 թ.) և Եփեսոսի (431 թ.) ժողովները:   Առաջին տիեզերական ժողովը գումարվեց … Մանրամասն

«Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։ Մատթ. 5:48

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan

Կատարելագործվելու ընդունակ է յուրաքանչյուր մարդ արարած երեք միջոցով` ֆիզիկական, բարոյական և մտավոր: Մարդու եռորակ կատարելությունը կոչվում է լուսավորություն, որն էլ հետևանք է դաստիարակության: Լուսավորված մարդու նշաններն են ներդաշնակությունը և չափը: Մեր սեփական օգուտն ըմբռնելով, մենք պետք է ջանանք մեր կյանքը ենթարկել որոշ կանոնների, միշտ հսկելով և զսպելով մեզ: Մեր կյանքը պիտի նմանվի մի հանգավոր ոտանավորի … Մանրամասն

«Մի՛ խաբուէք. ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ էլ յափշտակողներ Աստծու Արքայութիւնը չպիտի ժառանգեն».

Armeens-Apostolische kerk / Hay araqelqan

աշխարհաբար «Մեղանչեցի ձեռքով գողանալով, ագահելով, զրկելով, հարվածելով, սպանելով և գարշելի գործեր կատարելով։ Մեղանչեցի Աստծո դեմ»։ Այս հատվածում ներկայացված են մարմնի հինգ զգայարաններից մեկի՝ շոշափելիքի միջոցով գործվող որոշ մեղքեր։ Տասնաբանյա պատվիրաններից ութերորդը վերաբերում է գողությանը. «Մի՛ գողացիր»։ Գողությունը պատկանում է այն մեղքերի թվին, որոնց թողություն ստանալու համար միայն զղջումն ու խոստովանությունը բավական չեն. անհրաժեշտ է նաև գործով … Մանրամասն