Ով հաւատում է երազներին, նա նման է մէկին, որը փորձում է բռնել ստուերը եւ վազել քամու յետեւից։ Սիրաք 30:2

Կարևոր տեղեկություն նրանց համար, որոնք հավատում են երազների.
Դևերը մարդկանց հոգիները վրդովելու և վնասելու համար գործի են դնում երազները: Անփորձ մարդիկ ուշադրություն դարձնելով իրենց երազնեիրն,
վնասում են իրենց: Երբեմն երազները կրում են ազատական մտածումների
և անուրջների անիմաստ հետք, երբեմն էլ այն բարոյահոգեբանական վիճակի հետևանք է: Ծիծաղելի և անտրամաբանական է ոմանց ցանկությունը, ովքեր ուզում են իրենց երազների ցնորքներում տեսնել թե՛ իրենց, և թե՛ ուրիշների ապագայի կանխագուշակումը, կամ` մի որևէ այլ նշանակություն:
Դևերը մեր հոգուն մոտենալու թույլտվություն ունեն` ինչպես մեր արթուն, այնպես էլ քնած ժամանակ: Ընդ որում, մեր քնած ժամանակ նրանք
գայթակղում են մեզ մեղքով` մեր երազանքին խառնելով իրենցը: Նմանապես, նկատելով երազների նկատմամբ մեր ուշադրությունը` նրանք ջանում են
դրանք հետաքրքրական դարձնել, իսկ մեր մեջ այդ ցնորքների նկատմամբ
ավելի մեծ ուշադրություն արթնացնել` կամաց-կամաց մեզ ներքաշելով դրանց վստահելու մեջ:Նման վստահությունը միշտ զուգակցված է ինքնահավանության հետ, իսկ ինքնահավանությունը դեպի մեզ ուղղված մեր մտահայացքը դարձնում է խաբուսիկ, ինչից էլ մեր ամբողջ գործունեությունը զրկվում է ուղղամտությունից. դա էլ հենց պետք է դևերին: Ինքնահավանության մեր առաջադիմողներին դևերը սկսում են հայտնել լուսավոր հրեշտակների, նահատակներիև սրբերի, նույնիսկ Աստվածամոր և Քրիստոսի տեսքով, գովաբանում են նրանց ապրելակերպը, խոստանում երկնային պսակներ` դրանով էլ հասցնում հպարտության բարձունքին: Այսպիսի բարձունքը նաև կործանման անդունդ է: Մեզ անհրաժեշտ է շատ լավ իմանալ, որ դեռևս շնորհով չնորոգված վիճակում մենք ընդունակ չենք տեսնել այլ երազներ` բացի սեփական անձի ցնորաբանությունից և դևերի բանսարկությունից բաղկացած երազներից:
Ինչպես արթուն ժամանակ մեր մեջ մշտապես ու անդադար մտքեր ու երազանքներ են առաջանում ընկած բնությունից կամ ներմուծված դևերի կողմից, այնպես էլ քնած ժամանակ մենք միայն ընկած բնության ու դևերի գործողությամբ ենք երազներ տեսնում: Փորձը ցույց է տվել, որ շատերը, ովքեր արժանացել են երազում չարչարանքներ, ահեղ դատաստան և հետմահու այլ սարսափներ տեսնելուն, միայն կարճ ժամանակ են տեսածից ցնցված մնացել, այնուհետև զվարճացել են, մոռացել տեսածի մասին և անհոգ կյանք վարել: Դրան հակառակ` ոչ մի տեսիլք չտեսնող, բայց ջանադրաբար Աստծո օրենքը ուսումնասիրող մարդիկ աստիճանաբար դարձել են աստվածավախ, հասել են հոգևոր առաջադիմության: Շարունակելի…
Մենաստանի վանահայր`Ս.Ի.Բրյանչինինով «Մոլորությունների մասին» գրքից