Վանականների երազներում դևերի մասնակցության մասին ս. Հովհան Սանդուղքը հետևյալ կերպ է դատում.
«Երբ մենք հանուն Տիրոջ թողնում ենք մեր տներն ու ազգականներին և
ի սեր Աստծո հանձնվում վանական կյանքին, այդ ժամանակ դևերը
փորձում են վրդովել մեզ երազտեսությամբ` ներկայացնելով մեր
հարազատներին կամ տրտնջալիս, ողբալիս, կամ այլ կտտանքների ենթարկված»:
Ուստի, ով հավատում է երազներին` նման է մի մարդու, ով վազում է իր
ստվերի ետեվից` փորձելով բռնել այն: Սնափառության դևերը երազներում ներկայանում են իբրև մարգարեներ:
Եթե երազներում սկսենք ենթարկվել դևերին, ապա նրանք կսկսեն ծաղրել մեզ նաև արթուն ժամանակ:
Ով հավատում է երազներին, նա ամենևին փորձառու չէ, իսկ ով չունի դրանց նկատմամբ ոչ մի հավատ, նա իմաստասեր է:
Այսպիսով հավատա միայն այն երազներին, որոնք քեզ տանջանք ու դատաստան են կանխատեսում,
իսկ եթե քեզ գցում են հուսահատության մեջ, ապա դրանք նույնպես
դևերից են: (Հ. Սանդուղք):
Երազներին ուշադրություն դարձնելուց անպայման հոգու մեջ դրանց
նկատմամբ վստահություն է առաջանում, դրա համար էլ երազներին ուշադրություն դարձնելը խստիվ արգելվում է:
Սուրբ հոգով նորոգված անձը բոլորովին այլ օրենքներով է ղեկավարվում, քան ընկած և իր անկման մեջ քարացած անձը:
Նորոգված մարդու առաջնորդը Սուրբ Հոգւն է:
Սուրբ Մակար մեծն ասում է.
«Նրանց մեջ, որոնց այցելել է Աստվածային Հոգու Շնորհը`հանգրվանելով
նրանց մտքի խորքում, Տերն ասես Հոգի է դառնում»: Նման մարդիկ թե
արթուն, և թե քնած ժամանակ մնում են Ըիրոջ մեջ` հեռու մնալով մեղքից, աշխարհիկ և մարմնավոր մտածումներից:
Աստծո կողմից ուղարկված երազներն իրենց մեջ կրում են անդիմադրելի, անհերքելի համոզմունք, որը հասկանալի է Աստծո Սրբերի`
և անհասկանալի` դեռևս մոլությունների դեմ պայքարողների համար:
Ս. Ի. Բրյանչինինով «Մոլորությունների մասին» գրքից