Տեղեկություններ Հայ Եկեղեցու տոների մասին.
Հայ եկեղեցու տոները բաժանվում են երեք խմբի. տերունական, սրբոց հիշատակի և պահոց օրեր։ Տերունական են համարվում Քրիստոսի տնօրինությունները, Սբ. Կույսին վերաբերող հիշատակումները։ Սրբոց են համարվում այն օրերը, երբ հիշում ենք սուրբ կյանքով ապրած կամ Քրիստոսի անվան համար նահատակված անձանց։