Սուրբ Պատարագի աշխարհաբար երգեցողութիւնը

Սուրբ պատարագի աշխարհաբար երգեցողութիւնը:

Սուրբ պատարագի աշխարհաբար երգեցողութիւնը:
Խորհուրդ խորին, անհասանելի, անսկիզբ, Որ անմատոյց լույսի առագաստում եղող քո վերին պետութիւնը՝, հրեղէնների դասը գերապանծ փառքով զարդարեցիր:
Երկնաւո՛ր թագաւոր, Քո եկեղեցին անշարժ պահի՛ր և Քո անվանը երկրպագողներին պահի՛ր խաղաղութեան մէջ։

Սրկ ¬ Սուրբ Աստվածածնին և բոլոր սրբերին բարեխոս անենք Հոր առջև՝ երկնքում, որպեսզի կամենալով ողորմի և գթալով ապրեցնի Իր արարածներին։ Ամենակալ Տեր Աստված մեր, ապրեցրո՛ւ և ողորմի՛ր։ Քհ ¬Տե՛ր, սրբուհի Աստվածածնի՝ Քո Միածին Որդու անարատ ծնողի բարեխոսությամբ և աղաչանքներով Քո բոլոր սրբերի՝ նաև նրանց, որոնց հիշատակն է այսօր ¥կամ՝ և այսօրվա շնորհներով¤, ընդունի՛ր մեր աղաչանքները։ Տե՛ր, լսի՛ր մեզ և ողորմի՛ր, ների՛ր, քավի՛ր և թողությո՛ւն տուր մեր մեղքերին և արժանի արա՛ գոհությամբ փառավորելու Քեզ՝ Քո Որդու և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։

Եվ դառնալով դեպի ժողովուրդը, ասում է.

Մեղանչեցի Աստծու առջև։ Խոստովանում եմ Աստծու և սուրբ Աստվածածնի, բոլոր սրբերի և ձեր առջև, ո՛վ հայրեր և եղբայրներ, այն բոլոր մեղքերը, որ գործել եմ, որովհետև մեղանչեցի խորհրդով, խոսքով, գործով, և այն բոլոր մեղքերով, որ գործում են մարդիկ։ Մեղավոր եմ, մեղավոր, աղաչում եմ ձեզ, ինձ համար Աստծուց թողություն խնդրե՛ք։

Ժամօրհնողը կամ քահանաներից ավագագույնն ասում է.

Ավագերեց ¬ Թող քեզ ողորմի հզորն Աստված և թողություն շնորհի քո անցյալ և ներկա բոլոր հանցանքներին, և առաջիկայում թող փրկի ու հաստատի քեզ բոլոր բարի գործերի մեջ և հանգչեցնի հանդերձյալ կյանքում. ամեն։

Քհ ¬ Ձեզ նույնպես թող ազատի մարդասերն Աստված և թողություն տա ձեր բոլոր հանցանքներին, տա ժամանակ ապաշխարելու և բարիքներ գործելու, թող Հզորն ու Ողորմածն ուղղի նաև ձեր առաջիկա կյանքը Սուրբ Հոգու շնորհներով և Նրան փառք հավիտյանս. ամեն։

Ավագերեց ¬ Հիշի՛ր և մեզ Աստծու անմահ Գառի առջև։

Քհ ¬Հիշված լինեք Աստծու անմահ Գառի առջև։

Սուրբ պատարագի աշխարհաբար երգեցողութիւնը: