ԳԼՈՒԽ Է
ՀԱԶԱՐԱՄՅԱ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Շէնուդա Պատրիարք hogevor qarozner: Մեր բողոքական եղբայրները հավատում են, թե երբ Տեր Հիսուս Քրիստոսը գա, հազար տարի թագավորելու է երկրի վրա։
Իրենց այս տեսակետի համար նրանք հիմք են ընդունում «Հայտնության» հետևյալ հատվածները. «Եվ տեսա մի ուրիշ հրեշտակ, որ իջնում էր երկնքից և ձեռքին ուներ դժոխքի փականքներն ու մեծ շղթա: Եվ բռնեց վիշապին՝ առաջին օձին, որ բանսարկուն և սատանան է, և հազար տարով կապեց նրան:
էնուդա Պատրիարք hogevor qarozner
Նրան գցեց դժոխքի անդունդների մեջ և ու կնիք դրեց նրա վրա, որպեսզի այլևս երբեք չմոլորեցնի ազգերին, մինչև լրանա հազար տարին: Եվ այնուհետև պետք է, որ նա արձակվի մի փոքր ժամանակով» (Հայտ. Ի 1-3): «Հազար տարի հետո հրեշտակը կարձակի սատանային և կհանի բանտից. և սա կելնի ու կմոլորեցնի բոլոր ազգերին երկրի չորս կողմերում։ Գոգը և Մագոգը ձեռքը կառնի՝ դրանցով հավաքելու համար բոլոր զորքերը, որ պատերազմեն, և նրանց թիվը՝ ինչպես ծովի ավազը։ Նրանք դուրս կգան երկրի ամբողջ լայնքով և կշրջապատեն սրբերի բանակներն ու սիրելի քաղաքը: Եվ երկնքից՝ Աստծուց, կրակ կիջնի և կլափի նրանց ու նրանց զորագլխին՝ սատանային, որը մոլորեցրեց նրանց։ Նա նրանց կգցի կրակի և ծծմբի ծովի մեջ, ուր գտնվում էին գազանը և սուտ մարգարեն. և նրանք կչարչարվեն օրուգիշեր» (Հայտ. Ի 7-10): հավատում են, որ այս հազար տարին պիտի լինի խաղաղության շրջան՝ ըստ Եսայի մարգարեի մարգարեության. «Եվ գայլը կճարակի գառան հետ, ինձն ուլի կողքին կմակաղի։ Եզն ու արջը միասին կմակաղեն, նրանց ձագերը միասին կշրջեն, և առյուծը եզի պես հարդ կուտի։ Փոքր մանուկը ձեռքը կմտցնի իժերի և իժերի ձագերի բույնը, և չեն վնասի։ Եվ չեն կարողանա հարված հասցնել Իմ սուրբ լեռում, քանզի երկիրը լցվեց Տիրոջ գիտությամբ» (Ես. ԺԱ 6¬9)։ «….Եվ իրենց սուսերներից խոփեր կձուլեն և սվիններից՝ մանգաղներ։ Ազգ ազգի վրա սուր չի բարձրացնի, և այլևս չեն սովորի պատերազմել» (Ես. Բ 4)։
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ Շէնուդա Պատրիարք hogevor qarozner
Մեր կողմից ներկայացվող առաջին փաստարկն այն է, որ՝
Տեր Հիսուս Քրիստոսը գալու է դատաստանի համար։
Սա հստակ երևում է հավատո հանգանակից. որովհետև ասում ենք. «Գալու է Իր55 փառքով՝ դատելու ողջերին և մեռյալներին, և Նրա թագավորությանը չկա վախճան»։ Սա աստվածաշնչյան ուսմունք է, որովհետև այս մասին վկայում է Սուրբ Գիրքը. «Որովհետև Մարդու Որդին գալու է Իր Հոր փառքով, Իր հրեշտակներով և այնժամ կհատուցի յուրաքանչյուրին ըստ նրա գործերի» (Մատթ. ԺԶ 27)։ Եվ՝ «Նրանք կտեսնեն Մարդու Որդուն երկնքի ամպերով գալիս՝ զորությամբ և մեծ փառքով։ Եվ Նա կուղարկի Իր հրեշտակներին մեծաձայն փողով, և նրանք կհավաքեն Նրա ընտրյալներին չորս ծագերից՝ երկնքի մի ծայրից մյուսը» (Մատթ. ԻԴ 30¬31)։ «Եվ երբ Մարդու Որդին Իր փառքով գա, և բոլոր հրեշտակները՝ Նրա հետ, այնժամ կնստի Իր փառքի աթոռին։ Եվ Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց կբաժանի միմյանցից, ինչպես հովիվ, ով բաժանում է ոչխարներն այծերից։ Ոչխարներին կկանգնեցնի Իր աջ կողմում, իսկ այծերին՝ ձախում։ ….Եվ կգնան նրանք դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ դեպի հավիտենական կյանք» (Մատթ. ԻԵ 31¬33, 46)։ «….այդպես կլինի նաև այս աշխարհի վախճանին։ Մարդու Որդին կուղարկի Իր հրեշտակներին, և կժողովեն Նրա արքայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենություն գործողներին։ Եվ նրանց կգցեն կրակի հնոցը. այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում։ Այդ ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակը» (Մատթ. ԺԳ 40-43)։
.
Շէնուդա Պատրիարք hogevor qarozner