Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Գրադարան
  • Մեր մասին
  • Donate-Օժանդակել
  • earthquake – Երկրաշարժ
  • Contact

ՍՈՒՐԲ ԿՈՅՍԻ ՄՇՏՆՋԵՆԱԿԱՆ ԿՈՒՍՈՒԹԻՒՆԸ – Շէնուդա Պատրիարք -hogevor qarozner, հոգևոր քարոզներ

16/12/2017 by Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

 

Սուրբ Կույսի մշտնջենական կուսությունը (մշտակուսությունը) մի շատ հին հարց է, որը Եկեղեցու հայրերը քննարկում էին երկրորդ և երրորդ, ինչպես նաև չորրորդ և հինգերորդ դարերում։ Հիշում եմ, 1962¬ին թարգմանեցի Հերոնիմոսի մի գործը՝ գրված 383¬ին, ուր նա ընդդեմ Հելվիդիոս կոչվող մեկի սխալ տեսության պաշտպանում է ս. Կույսի մշտակուսությունը։


Արդի բողոքական բոլոր հայացքներն այս նյութի մասին հիմնված են Հելվիդիոսի տեսության վրա։ Սուրբգրային այն խոսքերը, որոնց վրա են հիմնվում սուրբ Կույսի մշտակուսությունը մերժողները ա) «Նրա անդրանիկ որդին» խոսքը (Ղուկ. Բ 7, Մատթ. Ա 25), որի «անդրանիկ»¬ը բողոքականները հասկանում են իբրև առաջին՝ ուրիշ զավակների մեջ։

բ) Ս. Կույսի մասին Հովսեփին ասված «քո կինը» արտահայտությունը (Մատթ. Ա 20) և ընդհանրապես «կին» բառի գործածությունը, երբ խոսվում է սուրբ Կույսի մասին։ գ) «Չգիտեր նրան, մինչև նա ծնեց իր անդրանիկ Որդուն» (Մատթ. Ա 25) և «Նախքան նրանց՝ իրար մերձենալը պարզվեց, որ հղի է Սուրբ Հոգով» (Մատթ. Ա 18) խոսքերը։ դ) Այն համարները, որոնք նշում են «Նրա եղբայրներին», այսինքն՝ Տեր Քրիստոսի եղբայրներին, ինչպես՝ Մատթ. ժԲ 46, ԺԳ 54¬56, Մարկ. Զ 1¬3, Հովհ. Բ 12, Գործք Ա 14, Գաղ. Ա 19։ Այժմ Աստծո օգնությամբ կպատասխանենք այս բոլորին։ «Նրա անդրանիկ Որդին» «Սուրբ Գիրքը» հստակորեն ցույց է տալիս «անդրանիկ» բառի նշանակությունը։ Նախքան ահարոնյան քահանայության հաստատումը Աստվածային Ներշնչանքն ասում է. «Սրբագործիր դու Ինձ համար ամեն անդրանիկ ծնունդ, որ բացում է ամեն արգանդ Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, քանզի այն Իմն է» (Ելք ԺԳ 2)։ Արգանդ բացող ամեն արու զավակ նվիրվում էր Աստծուն, անկախ նրանից, թե ուրիշը ծնվում էր նրանից հետո, թե ոչ։

 

Shenuda badriark, der armen, ter armen, fatherarme,hayeren, hogevor, hogevor erger, qarozner, terunakan axotq hayeren, հոգևոր, քարոզներ, Շէնուդա Պատրիարք, axotq erexaneri hamar, harcer hogevor, hogevor vkayutyun 2017, Проповеди духовныe, Православие,

Post Views: 2,814

Կիսել

  • WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: der armen, fatherarme, harcer hogevor, hayeren, hogevor, hogevor erger, hogevor vkayutyun 2017, qarozner, ter armen, terunakan axotq hayeren, Православие, Проповеди духовныe, հոգևոր, Շէնուդա Պատրիարք, քարոզներ
← Ինչպե՞ս պաշտպանվել մտքի վրա հարձակումից. hogevor qarozner, հոգևոր քարոզներ
Աստծո սիրո երկրորդ ջերմության մասին, որը լավագույն է, քան առաջինը: →

Copyright © 2023 .

Church WordPress Theme by themehall.com