ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Օրվա ընթերցվածք.
Այդ անհարգալից լուրերը լսելուց հետո, վերցնում է գրիչը և դատարկում է իր սիրտը, ինչը որ գաղտնի էր պահել մինչ այդ պահը, և գրում է,- Եթե դուք ինձ հիմար եք համարում, ապա լավ կլիներ, որ մի փոքր հանդուրժեիք հիմարիս, որպեսզի շարադրեմ մտքերս: Ձեզ՝ որպես հարս եկեղեցի նշանեցի Քրիստոսին ներկայացնելու համար: բայց մտավախություն ունեմ ձեր հանդեպ, քանի որ ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, ձեր միտքն է ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ունեցած ձեր պարզամտությունից: Որովհետև եթե մակը գա և ձեզ ուրիշ Քրիստոս քարոզի, որին մենք չքարոզեցինք, կամ քարոզեն ուրիշ ավետարան, որ մենք չքարոզեցիք, պիտի լսեք նրանք և պիտի անսաք նրանց: Սիրելիներ, այստեղ փոքր ինչ հասկանալի է դառնում թե ի՛նչ է կատարվել համայնքում, և որտե՛ղ է առաքյալի մտահոգությունը: հայտնվել են ,,սուպեր առաքյալներ,, և փորձել են իրենց խոսքի գեղեցկությամբ հրապուրել համայնքի միամիտ ականջներն ու սրտերը: Պողոսը համարձակ ասում է, որ ինքը ոչնչով պակաս չէ՛ գերընտիր առաքյալներից: Թեպետ առաքյալը հանձն է առնում, որ ինքը անվարժ է խոսքի մեջ, բայց ո՛չ գիտության մեջ: գուցե տկար խոսքով, բայց իմ ողջ գիտությունը ցույց տվեցի ձեզ: Հիշո՞ւմ եք, նախորդ գլխի մեջ կարդացինք, որ կորնթացիներին ասում էր,- Իմ բերանը բաց է ձեզ պատգամելու համար և իմ սիրտը՝ լայն;
Այնուհետև առաքյալը նկարագրում է բոլոր այն դժվարությունները, որ կրել այդ ժամանակահատվածում և խոնարհաբար լռել է իր սրտում: Հիշեցնում է կորնթացիներին, որ իրենց մոտ ծառայելու ժամանակ թեպետ կարիքի մեջ է եղել, բայց որևէ մեկին նեղություն չի տվել, այլ նրա կարիքները հոգացել են Մակեդոնիայից եկած եղբայրները: Մի՞թե դա էր իմ մեղքը,- ասում է Պողոսը,- որ ձրի ավետարանեցի ձեզ՝ ապրելով ուրիշի հաշվին; Քրիստոսի ճշմարտությունը իմ մեջ է, և պիտի շարունակի մնալ իմ մեջ ուր որ քարոզեմ: Այստեղ առաքյալը որոշ բացահայտումներ է անում իր ձրի ծառայելու վերաբերյալ, ո՛չ թե ի գիտություն բոլորի, քանի որ մինչ այդ պահը ծածուկ էր պահել բոլորից, այլ հարաբերությունների կարգավորման համար է բացահայտում, իր սերը նրանց նկատմամբ ցույց տալու համար է բարձրաձայնում: Քանի որ այն կեղծ առաքյալները, որոնք հայտնվել էին, հավանաբար դրամով էի քարոզել նրանց: Իսկ մենք գիտենք, որ վարձկան հովիվների համար ոչխարները հոտի անվտանգությունը կարևոր չէ, և նրանք վտանգի պահին հեռանում են; Առաքյալն ասում է, եթե ինձ հիմարի տեղ եք դնում, ուրեմն կարող եմ պարծենալ որպես մի հիմար, ինչպես որ պարծենում են կեղծ առաքյալները, իբրև թե աշխատում են, և իրենց համարում են Քրիստոսի առաքյալներ: Այդ երևույթը զարմանալի չէ, քանի որ ստանան ինքն էլ կերպարանավորվեց որպես լուսո հրեշտակ:
Այդպես էլ կերպարանավորվում են սուտ առաքյալները որպես Քրիստոսի պաշտոնյաներ, որոնց վախճանը կլինի ըստ իրենց գործերի: Այս առաքյալները ըստ նամակի բովանդակության, խաբել են, ծառայի տեղ են դրել հավատացյալներին, կերել են նրանց ունեցվածքը, տիրացել են նրանց ինչքերին, փորձել են իշխել համայնքին, ինչը ո՛չ մի անգամ Պողոսը թույլ չի տվել իրեն: Դո՛ւք,- ասում է կորնթացիներին,- իմաստուններիդ անմիտներին սիրով եք հանդուրժում: Պողոս առաքյալը նաև վատ է զգում, որ կորնթացիները հանդուրժել են, երբ իրենց հետ այդպես են վարվել, մոռանալով իրական առաքյալի կրած տառապանքները իրենց համայնքի հաստատման համար: Կամենում է, որ կորնթոսի եկեղեցին հասկանա և գնահատի, թե ո՞րն է առավելությունը իրենց եկեղեցու համար. Մի՞թե խոսքի ճարտարությունը արտաքինից, և բաժանումը ներսից: Առաքյալը հերթով նշում է նրանց այսպես ասած առաքինությունները և փաստում է, որ ինքը առավել է նրանցից: Նրանք եբրայեցի՞ են, ինքն էլ եբրայեցի: Աբրահամի սերո՞ւնդ են, ինքն էլ: Քրիստոսի պաշտոնյա՞ են, ինքը՝ առավել ևս: Պողոսը կեղծ մարգարեներից առավել է և՛ վաստակով, և՛ գանակոծությամբ, և՛ բանտարկությամբ, և՛ մահվան վտանգով, և՛ ծեծով, և քարկոծումով, և՛ նավաբեկությամբ, և՛ ավազակների հարձակումով, և՛ քաղաքի ու անապատի վտանգներով, և՛ սովի ու քաղցի,և՛ ծարավի ու մերկության, ցրտի ու զանազան տառապանքների հարցում: Այո առավել է Պողոս առաքյալը բոլոր կեղծ քարոզիչ առաքյալ ձևացողներից: Կա՞ տկար մեկը, որի հետ Պողոսը տկարացած չլինի:
Կա՞ գայթակղված մեկը, որի համար առաքյալի սիրտը այրված չլինի: Սիրելիներ այս բոլոր նեղությունները Պողոս առաքյալը ունեցել է իր քարոզության ընթացքում, որոնցից շատերի մասին Ավետարանը մեզ չի հայտնում: բայց այսքանի հետո ասում է,- Եթե պարծենա՛լ է պետք, իմ տկարությանը վերաբերող բաներով պիտի պարծենամ: Աստված և մեր Տեր Հիսուսի Հայր, որ օրհնյալ է, գիտեր, որ չեմ ստում այս բոլոր բաների մասին: Դամասկոսում արքայի կառավարիչը քաղաքը պարսպած էր պահում Պողոսին բռնելու համար, բայց յուրայինները պատուհանից զամբյուղով կախեցին Պողոսին և նա փախավ կառավարչի ձեռքից: Այս բոլոր դժվարությունները Պողոս առաքյալն կրել է ո՛չ իշխանության, ո՛չ փառքի, ո՛չ հարստության, ո՛չ հեղինակության, ո՛չ որևէ ակնկալիքի, այլ՝ հանուն Քրիստոսի և հանուն Քրիստոսի հոտի փրկության: Ահա այսքանն էր 11 րդ գլխի բովանդակությունը, որ ծանր էր ընթերցողի համար անարդարության և առաքյալի չգնահատված լինելու համար:
Բայց Առաքյալի հանգիստ վերաբերմունքը, խորագետ պատասխանները և ամենակարևորը՝ իր արդարության զենքերով հարձակվելն ու պաշտպանվելը ուժ է տալիս ընթերցող հավատացյալին՝ դասեր քաղելու համար, որպեսզի իր կյանքի դժվարությունների ու փորձությունների ժամանակ կարողանա օգտագործել միակ զորավոր զենքը՝ որ արդարության զենքն է, լիցքավորված Քրիստոսի ճշմարտությամբ: Առաքյալը նկարագրեց իր կրած տառապանքների ու անասելի հալածանքների մասին, որպեսզի համայնքին և կեղծ առաքյալներին փաստի, որ սա է խաչի ճանապարհը դեպի Գողգոթա և դեպի փրկություն: գեղեցիկ ու ճարտար քարոզներ շատերը կարող են խոսել, բայց շատերը չեն կարող հաղթահարել խաչի ճանապարհը: Առաքյալը խոսեց իր տկարությունների մասին, բայց դեռ գաղտնի էր պահում իր առավելությունները որի շնորհիվ արժանացել էր Քրիստոսի տեսությանը: Ո՞վ է Պողոս առաքյալը: Պողոսը նա է, որի միջոցով Տերը տեսիլքներ և հայտնություն տվեց: Պողոսը նա է, ով հափշտակվեց մինչև երրորդ երկինք: Պողոսը նա է, ով հափշտակվեց մինչև դրախտ և լսեց անպատմելի խոսքեր, որ մարդուն արտոնված չէ խոսել: Այսպիսի մեկն է Պողոս առաքյալը, որը 14 տարի ծածուկ է պահել Աստծու տված տեսիլքն ու հայտնություն և իր արժանավորությունը: Բայց այս բոլորը պատահել է իր հետ, բայց ինքը դարձյալ չի պարծենում, և չի՛ ասում թե ինձ հետ է պատահել, այլ՝ ասում է, որ ճանաչում է մի մարդու, որի հետ պատահել է այս դեպքերը: Առաքյալը ևս մի կարևոր գաղտնիք է բացում որից հետո, ասելով,- Որպեսզի այդ հայտնությունների առատությունից չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ, սատանայի մի պատգամավոր, որ բռնցքահարի ինձ, որպեսզի չգոռոզանամ:
Դրա համար երեք անգամ խնդրեցի Տիրոջը, որ նրան ինձնից հեռացնի: Բայց ասաց ինձ,- Իմ շնորհը քեզ բավ է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում: Սիրելիներ, տեսեք, թե Պողոս առաքյալը ինչ հարաբերությունների մեջ է եղել Աստծու հետ, և չի պարծեցել դրանով: Քանի որ նա կամեցել է որ իր մեջ բնակվի Քրիստոսի զորությունը: Չի պարծենում, որպեսզի իր մեջ չբնակվի հպարտությունը, այլ՝ Քրիստոս, այլ համակերպվում է ամեն տեսակ նախատինքների, վշտերի, հալածանքների,և նեղությունների՝ Քրիստոսի համար, որովհետև երբ տկար է այնժամ է զորավոր: Սա դժվար է հասկանալ: Դժվար է հասկանալ նաև թե մարմնի ինչ խայթի մասին է խոսքը, կամ ինչ է սատանայի պատգամավորը, որը բռնցքահարում է, և որի հեռացնելու համար խնդրել է Տիրոջից և մերժվել է: Պողոս առաքյալը ըստ նկարագրության ևս մեծ փորձության մեջ է եղել, սակայն հաղթահարել է բոլոր փորձությունները Քրիստոսի զորությամբ: Ավարտին ասում է, որ կորնթացիները ստիպեցին, որ ինքը այսքան մանրամասն ներկայացրեց իր հետ պատահած բոլոր դեպքերը: Նաև նրա համար, որ իմանան, ո ինքը ոչնչով նվազ չէ այն գերընտիր կեղծ առաքյալներից, և իր հիմնած եկեղեցին ոչնչով նվազ չէ այլ եկեղեցիներից: Նամակում հիշեցնում է, որ երրորդ անգամ էլ է գնալու կորնթացիների մոտ, և դարձյալ բեռ չի լինելու նրանց համար, որովհետև Պողոսին հետաքրքիր է ոչ թե նրանց ունեցածը, այլ՝ հենց իրենք: Իրեն հայր է համարում, քանի որ իր միջոցով ծնվեց այդ եկեղեցին, և գրում է, որ հայրն է պարտավոր հոգ տանել զավակի համար, ոչ թե որդին հոր համար: Նա պատրաստ է ծախսել ու ծախսվել իր զավակների համար, եթե նույնիսկ զգա, որ իրեն այնպես չե՛ն սիրում, ինչպես որ ի՛նքն է սիրում:
Ուրիշ մտավախություն էլ ունի եկեղեցու անդամների նկատմամբ այն առումով, որ գուցե գնա և նրանց չգտնի այնպես, ինչպես որ կամենում է: Նաև ինքը լինի այնպես, ինչպես որ նրանք չէի՛ն կամենա տեսնել: Այստեղ արդեն առաքյալը հստակ նշում է բոլոր այն մեղքերը, որ հայտնվել են եկեղեցու ներսում՝ վեճեր, նախանձ, բարկություն, գրգռություն, չարախոսություն, բամբասանք, ամբարտավանություն, խռովություն, գոռոզություն և այլն; Բայց պողոսը հույս ունի, որ երբ գնա նրանց մոտ Աստված իրեն նկուն դարձնի նրանց առաջ և ինքը սուգ անի շատերի մեղանչելու համար, որոնք չեն ապաշխարել իրենց գործած պղծությունների, պոռնկության, և վավաշոտության համար: Տեսնո՞ւմ եք, սիրելիներ ինչ մեծ ցավ կա Պողոսի սրտում՝ իր համայնքի մեղքերի համար: Հիմա արդեն ամեն բան հասկանալի է, թե ինչի համար էին հանդիմանական նամակները, և հատկապես ինչ համար էր Պողոս առաքյալի մտահոգությունը: Երրորդ անգամ գնալու նպատակն այն է, որ մի քանի վկաների բերանով հաստատվի ամեն բան: Նամակի վերջաբանում մի փոքր խաղաղություն է նկատվում, համեմատած 11 և 12 գլուխների հետ, որտեղ Պողոսը չափազանց անկեղծացավ և բացեց իր սիրտը ամենքի առաջ և լուսաբանեց նաև ընթերցողի համար բոլոր հարաբերությունները; Նամակը ավարտում է ամփոփելով իր այցի վերջնական նպատակը, և զգուշացնում է, որ եթե դարձյալ գամ, չեմ խնայելու ձեզ:
Համայնքը նույնպես մոլորվել է, քանի որ Պողոսը այսպես է ասում, ,,գերընտիր,, առաքյալները այլ բան ենք ասում: Պողոսը հարց է տալից համայնքին,- Քննեցե՛ք դուք ձեզ՝ տեսնելու համար, թե նույն հավատի մե՞ջ եք: Փորձեցե՛ք դուք ձեզ, չգիտեք, որ Քրիստոս Հիսուս ձեր մեջ է, այլապես կլինեիք անպիտան: Բայց հույս ունեմ, որ կիմանաք, որ անպիտան չենք: Աղաչում եմ Աստծուն, որ դուք չարի մեջ չհայտնվեք, այլ՝ բարի գործեք: Հեռվից եմ գրում այս բաները, որ երբ գամ, խստությամբ չվարվեմ ձեզ հետ՝ Տիրոջ ինձ տված իշխանությամբ, որը շինելու համար է, և ոչ քանդելու: Իր սովորության համաձայն Պողոս առաքյալը նամակը փակում է ողջույնի խոսքով, ասելով,- Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատուն մնացեք, մխիթարվեցե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղություն արեք.և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։ Ողջո՛յն տվեք միմյանց սուրբ համբույրով. բոլոր սրբերը ողջունում են ձեզ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն։ Փակեց նամակը Պողոս առաքյալը և ուղարկեց Կորնթոսի եկեղեցուն՝ համայնքի հոգևոր շինության նրանց փրկության համար, մինչև իր այնտեղ գնալը: Հիմա դառնանք մենք մե՛զ ու մեր եկեղեցիներին, որոնք ոչնչով չեն տարբերվում Կորնթոսի եկեղեցուց՝ ներքին պառակտման, աղանդավորների հոգեորսության, տարատեսակ ուսմունքների ծագմամբ և այլն;
Մեզ համար մեծ դաս էր առաքյալի երկու նամակները ուղղված Կորնթոսի եկեղեցուն, որպեսզի մենք գտնենք մեր Պողոս առաքյալին և ամուր կառչած մնանք նրա վարդապետությանը՝ որը հոգով և մարմնով ծառայում է Հիսուս Քրիստոսին, ծառայելով հավատացյալ համայնքին; Սիրելիներ, ավարտեցիք նաև երկրորդ նամակը, բայց չավարտվեց նամակների շարքը, որոնք ուղղված են տարբեր եկեղեցիների ու անհատների: Այս երկու նամակի մեջ մենք ծանոթացանք Պողոսի ցավի ու հոգսերի հետ: Շնորհակալ ենք Աստծուն, որ Պողոս առաքյալի միջոցով տեղեկացանք նաև առաջին դարի քրիստոնեական համայնքների եկեղեցական կյանքի հետ, չնայած, որ մեզ դեռ հայտնի չէ, թե նրանք ինչպես էին աղոթում, ինչպես էին Պատարագ մատուցում, ինչ կանոններով էին հաղորդվում; Այնուամենայնիվ շատ հետաքրքիր է առաքյալի նամակները: Հաջորդը կլինի Գաղատացիների նամակի սերտողությունը՝ Աստծու մեծ ողորմության շնորհիվ:
Ո՛վ իմ Տեր Հիսուս Քրիստոս, Գա՛ռդ Աստծո և աշխարհի մեղքերը վերացնող, Դու այնքան սարսռելի չարչարանքներ կրեցիր և հեղելով Քո պատվական և անգին արյունը՝ պատարագվեցիր խաչի վրա, որպեսզի մեզ փրկես մահից ու դժոխքից, հավիտենական մահից և կյանք պարգեւես:
Արդ, Քո նույն սոսկալի չարչարանքներն ու պատվական արյունը միջնորդ եմ դարձնում Քո առաջ և աղաչում. որովհետեւ ես Քո կողմից փրկվածներից ու կյանք պարգեւվածներից մեկն եմ,այնպես արա, որպեսզի մեղքի մեջ չմեռնեմ ու հավիտյան կորչեմ եւ Քո սուրբ արյան հեղումն ինձ համար իզուր լինի: Ուրեմն, Քո պատվական արյան համար խնայի՛ր ինձ, Ո՛վ իմ Տեր, ների՛ր ինձ իմ բոլոր մեղքերը, որոնք մինչև այժմ հիմարաբար գործել եմ, և այսուհետ մաքուր
սիրտ և ուղիղ հոգի նորոգի՛ր իմ մեջ, որպեսզի այլևս մեղք չգործեմ:
Սիմեոն Երևանցի Կաթողիկոս