Warning: call_user_func_array() expects parameter 1 to be a valid callback, class '' not found in /home/fatherarme/domains/fatherarmen.com/public_html/wp-includes/class-wp-hook.php on line 324 hogevor-kaycej Archives - Page 107 of 124 -
Ուր ազատության ճար չկա ձեռքերիս, այնտեղ հրամայողի կամքին հնազանդվելն է փրկության ելքը: Եվ արդարև չկա սրտի ցավերը բժշկելու այլ դեղ, բացի համբերությունից ու աստվածային կամքին հնազանդվելուց:
Այդպիսի մարդը եթե անգամ մեծ գումարներ ողորմություն բաժանի, աղոթքներով լուսացնի և պահք պահի, սաստիկ ճգնություններով ցամաքեցնի իր մարմինը, այդ ամենից ոչ մի օգուտ չի ունենա, եթե ոխ պահի իր ընկերոջ հանդեպ և իր սրտում չարիքը թաղված ունենա:
Ընչասերների համար մահվան չափ ծանր են ողորմության հրամանները, բայց դրանք առավել շահավետ ու օգտակար են, քան վարձատրության արժանի բոլոր առաքինությունները:
«Հիշիր քո վերջը և հավիտյան չես մեղանչի»: Մի՞թե կարծում ես, թե կհանգցնես գեհենի կրակը, եթե չխոսես դրա մասին: Կամ մի՞թե էլ ավելի կբոցավառես, եթե խոսես նրա մասին: