Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Մարդկային կամքը էական նախապայման է փրկության համար:
Հոգու շարժումը դեպի փրկություն սկսվում է փրկության տենչի և այն Տիրոջով իրականացնելու հաստատակամ վճռականության ձևավորմամբ: Տերը կատարեց մեր փրկությունը, ամեն ինչ պատրաստեց դրա համար և կամենում է, որպեսզի յուրաքանչյուր ոք փրկվի: Սպասվում է միայն, որ մարդը ձեռնամուխ լինի և սկսի իրագործել փրկությունը: Սպասվում է մեր կամեցողությունը որպես անհրաժեշտ նախապայման: Մարդը բնությամբ ունի իր կոչումը և հենց այդ է հայցում Աստված: Ուստի և պատվիրում է, որպեսզի մարդը նախ հասկանա, հասկանալով սեր տածի, և սկիզբը դնի կամքով: Իսկ որպեսզի միտքը գործի դնի, կամ աշխատություն թափի, կամ գործ գործի` Տիրոջ այդ շնորհը տալիս է ցանկացողին և հավատացողին: Այդ պատճառով էլ մարդկային կամքը էական նախապայման է:
Եթե կամքը չկա, Աստված Ինքը ոչինչ չի անում, թեև կարող է Իր ազատությամբ: Այդ պատճառով էլ գործի կատարումը Հոգու միջոցով կախված է մարդու կամքից: Դարձյալ, եթե նվիրաբերում ենք մեր ողջ կամքը, ապա ամեն ինչում մեծասքանչ և կատարելապես անիմանալի Աստված մեզ է վերագրում ամբողջ գործը:
Ինչպես արյունահոսություն ունեցող կինը, թեև չէր կարողանում բժշկվել և մնաց խոցերով պատված, սակայն ուներ ոտքեր, որպեսզի գար Տիրոջ մոտ և գալով` ստանար բժշկություն, այդպես էլ այն կույրը, թեև չկարողացավ գալ և մոտենալ Տիրոջը, քանի որ չէր տեսնում, սակայն ձայն տվեց, ինչը սուրհանդակներից ավելի շուտ տեղ հասավ. Դավթի՛ Որդի, Հիսու՛ս, ողորմի՛ր ինձ (Մարկ.10:47) և այդպիսով, հավատալով, ստացավ բժշկություն, երբ Տերը մոտեցավ նրան և տվեց նրան տեսողություն. այդպես և հոգին, թեև խոցապատված է անարգ կրքերի խոցերով, թեև կուրացած է մեղսալի խավա-
րով, սակայն կամք ունի աղաղակելու Հիսուսին և կանչելու Նրան, որպեսզի Նա գա և հոգուն հավիտենական ազատություն տա: Ինչպես այն կույրը, եթե չաղաղակեր, և արյունահոսություն ունեցող կինը, եթե չգար Տիրոջ մոտ, չէին ստանա բժշկություն, այդպես էլ եթե մեկը չմոտենա Տիրոջը իր սեփական կամքով և հոժարությամբ և չաղերսի Նրան աներկբա հավատով, ապա նա բժշկություն չի ստանա: Իսկ ինչո՞ւ նրանք իսկույն ևեթ բժշկվեցին, իսկ մենք չենք բժշկվել ծածուկ կրքերից: Մեր անհավատարմության համար, մեր տարախոհության համար, այն բանի համար, որ Նրան չենք սիրում
ամբողջ սրտով և անկեղծորեն չենք հավատում Նրան, դեռ չենք ստացել հոգևոր բժշկություն և փրկություն: Ուստի հավատանք Նրան և ճշմարտապես գնանք դեպի Նա, որպեսզի Նա շուտափույթ ճշարիտ
բժշկություն կատարի մեր մեջ: Քանզի ուխտեց, որ Սուրբ Հոգին կտա նրանց, որոնք ուզում են Իրենից (Ղուկ., 11, 13), կբացի դուռը բախողների առաջ, կհայտնվի փնտրողներին (Մատթ. 7:7) և անսուտ է Նա, Ով խոստացավ (Տիտ. 1: 2):
Սուրբ Մակար Մեծի խրատներից
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 16.1-4
«Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կգայ, երբ ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի:
Post Views: 2,280