Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
«Ի՞նչ ունես հպարտանալու, ով հող ու մոխիր» (Սիրաք):
Թող չխաբի մեզ սատանան, թե երկար է այս կյանքը, այսօր տուր ինձ, վաղը կմտածես ապաշխարության մասին:
Այսօր զվարճացիր, վաղը կմտածես վարքի հաշվետվության մասին. Ինչ որ փոքր ենք համարում, հենց նրանով էլ կորստյան է մատնում մեզ սատանան:
Անսպառ են մեր հայրերի խրատները մեզ...
Երբեմն նման մի վարդապետություն է գլուխ բարձրացնում, թե Տերը հաղթել է սատանային և նա՝ սատանան, արդեն նման է մի անթույն օձի, և մենք հիմնականում էլ նրանից վախենալու առանձնապես բան չունենք: Սակայն սա հենց սատանայի հորինած վարդապետությունն է, որպեսզի մեզ գցի անհոգության և ինքնավստահության մեջ, և արձակելով իր մխացող նետերը՝ մեզ շատ հեշտությամբ մահացու վերքեր հասցնի: Ճիշտ է, Տերը ջախջախեց չարի գլուխը իր խաչով, բայց չասաց, թե երգ ու պար անելով եկեք Իմ ետևից, այլ ձեր խաչը վերցրեք և Ինձ հետևեք, այսինքն՝ ինչպես որ ես պատերազմեցի, նույնն էլ դուք արեք: Եվ ինչ խոսք, Տերը մեզ շնորհ, զորություն պիտի տա, եթե իր ուղիով քայլենք և հավատարիմ մնանք Իրեն.
«Ես ձեր հետ եմ՝ մինչև աշխարհի վերջը»:
Այո, Տերը հաղթել է, բայց չի նշանակում, որ մենք էլ անելիք չունենք պատերազմի դաշտում, ապա թե ոչ, ինչի համար պիտի փառքի պսակներ բաժանվեին հաղթողներին: Ուրեմն, չխաբվենք, այլ ջանանք մինչև մեր վերջին շունչը պայքարել ըստ սուրբ հայրերի, որպեսզի արժանանանք փառքի պսակին՝ Տիրոջ ողորմությամբ և մարդասիրությամբ: Ամեն:
«Խրատանի ապաշխարության»
Իսկ մեր սիրելի Հովհան Ոսկեբերան Հայրապետն ասում է...
Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք և լսեք ջանասիրությամբ այն, ինչ որ ասվում է ձեզ: Մենք ապրում էինք մարմնավորապես, հիմա արդեն սկսենք ապրել հոգևորապես, ապրում էինք մենք մարմնավոր հաճույքների մեջ, այժմ ապրենք առաքինությամբ, ապրում էինք մեղքերի հանդեպ անհոգությամբ, հիմա ապրենք ապաշխարությամբ:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 10.3-6
Որովհետեւ թէպէտ եւ մարմնի մէջ ենք ապրում, բայց մարդկային նկատառումներից մղուած չէ, որ պայքարում ենք (քանի որ պայքարելու մեր զէնքը մարմնաւոր չէ, այլ Աստծոյ կողմից տրուած զօրաւոր զէնք է՝ քանդելու համար ամրութիւնները). քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծոյ գիտութեան դէմ գոռոզացած ամէն ծառացում եւ գերելով բոլոր մտքերը՝ հնազանդեցնում ենք Քրիստոսին եւ պատրաստ ենք վրէժխնդիր լինել ամէն անհնազանդութեան համար, որպէսզի ձեր հնազանդութիւնն էլ կատարեալ լինի:
Post Views: 2,266
