Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Վանքը սովորեցնում է աղոթել...
Երբ մտնում ենք եկեղեցի և չգիտենք թե ինչպես աղոթենք... Երբ մեր միտքը այս ու այն կողմ է թափառում և չենք կենտրոնանում աղոթքի մեջ, ապա...
Նայում ենք Սուրբ Սեղանին, ուր Աստվածամայրն է Մանուկ Հիսուսի հետ: Հայցում ենք Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը իր Որդու մոտ, որպեսզի ընդունելի անի մեր ուխը տվյալ եկեղեցի: Ապա աջ և ձախ կողմերում տեսնում ենք Թադեոս և Բարդուղիմեոս Առաքյալների նկարները, ու մտովի գնում ենք առաջին դար: Փառք ենք տալիս Աստծուն, որ Իր առաքյալներին ուղարկեց Հայաստան աշխարհ քրիստոնեությունը քարոզելու: Այնուհետև մեր աչքից չի վրիպում Տրդատ թագավորի մկրտությունը Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ և դարձյալ փառք ենք տալիս Աստծուն, որ մեզ ուղարկեց Հավատքի Հայր` Գրիգոր Լուսավորչին, որն էլ տասներեք տարի գուբի մեջ սրբանալուց հետո ելավ ու մկրտեց հայ ազգին ու մենք առաջինը ընդունեցինք քրիստոնեությունը:
Դարձյալ մեր ուշադրությունն է գրավում Խորհրդավոր ընթրիքի պատկերը, ինչի շնորհիվ ամեն կիրակի արժանանում ենք մեր Տիրոջ Մարմինը և Արյունը ճաշակելու երանությանը: Դարձյալ փառք տանք Աստծո, որ մեզ անմասն չթողեց փրկությունից և երկինք մտնելու հնարավորությունից:
Ապա տեսնում ենք մեր Տիրոջ Սուրբ Մկրտության պատկերը և անմիջապես հիշում ենք Ավետարանի այդ հատվածը, երբ Քրիստոս Մկրտվեց Սուրբ Հովհաննես Մկրտչից և Սուրբ Երրորդության
գաղափարը հայտնի դարձավ այդտեղ: Ինչպես չփառավորել Աստծուն, մեզ լուսավորելու համար:
Ահա և մեր առջև է Խաչյալ Հիսուս Քրիստոսի պատկերը, որի մի հատվածը սևացել է մարդկանց ձեռքերի հպումից: Այստեղ արդեն հոգով ու սրտով ծնկի ենք գալիս մեր Տիրոջ առջև, գիտակցելով, որ Նա խաչվեց մեր մեղքերի համար, սակայն մեզ անմասն չթողեց Իր օրհնությունից և ողորմությունից: Այդ պահին բազում գոհություններից ու փառաբանությունից հետո աղերսենք մեր Տիրոջը մեր մեղքերի համար, խնդրենք, որ օգնի մեզ: Խոստովանենք մեր տկարությունը, հանձն առնենք մեր մեծամտությունը, խոնարհվենք սրբությունների առջև և խնդրենք, որ Աստված անսասան պահի մեր եկեղեցին, որ մենք ամեն անգամ մտնելով վերհիշենք այս բոլորը և ապրենք այդ արժեքներով:
Սրբապատկերները մեզ միշտ հիշեցնում են իրենց ժամանակի դեպքերը և վերցնելիք դասը: Իսկ միամիտ աղանդավորները գիտեն, թե մենք պաշտում ենք Սրբապատկերները: Մոռանում են, որ մենք երբեմն մեր հարազատների նկարները ձեռքներս վերցնելով նույնիսկ համբուրում ենք շատ կարոտած լինելով: Փաստորեն մեծ ուշադրություն և պատասխանատվություն է պահանջում աղոթքը եկեղեցում:
ԱՂՈԹՔ ՀՈՒՅՍԻ ԵՎ ՄԽԻԹԱՐՈՒԹՅԱՆ
Տե՛ր իմ, քաջալերիր ինձ նեղությանս մեջ, մխիթարի՛ր
վշտերիս մեջ, ու արժանի դարձրու ինձ Տե՛ր իմ և
Աստված իմ՝ Հիսուս Քրիստոս, խաչակից լինել
Քեզ մինչև ի մահ, հրաժարվելով այս աշխարհի
հեշտություններից և դասակից լինել Քո երանելիներին
ու դրախտում անմահ կյանք վայելեմ: ԱՄԵՆ:
Օրվա ընթերցվածք.
Պողոս առաքյալի Բ թուղթը կորնթացիներին 1.12-22
Քանզի մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայութիւնը. այն, որ սրբութեամբ ու Աստծոյ ճշմարտութեամբ եւ ոչ մարմնաւոր իմաստութեամբ, այլ Աստծոյ շնորհով ենք ընթացել աշխարհում, իսկ առաւել եւս՝ ձեր հանդէպ. որովհետեւ ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում եւ հասկանում էք. եւ յոյս ունեմ, որ մինչեւ վերջ կհասկանաք, ինչպէս որ փոքրիշատէ հասկացաք նաեւ մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպէս եւ դուք՝ մերը՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրը:
Post Views: 2,722