Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Սուրբ Խաչի երևման տոն. Խաչը արդարների երանություն:

28/04/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սուրբ Խաչի երևման տոն. Խաչը արդարների երանություն:
Խաչը լույսի ճառագայթ խավարի մեջ:
Խաչը արդարների երանություն:
Խաչը առաքյալների զենք:
Խաչը մարգարեների լրում:
Խաչը մարտիրոսների պսակ:
Խաչը վհատվածների հաստատություն:
Խաչը անհույսների հույս:
Խաչը սգավորների մխիթարություն:
Խաչը ճգնավորների ժուժկալություն:
Խաչը գերվածների փրկություն:
Խաչը ապաշխարողների թողություն:
Խաչը մոլորվածների ճանապարհ և ճշմարտություն:
Խաչը անխզելի արմատ ուղղափառ հավատի,
նրանով աճածների ու վերին աշխարհում պտղաբերելու համար ծաղկածների:
Սուրբ Եփրեմ Ասորի
 
Երուսաղեմի Մաքսիմոս հայրապետի մահից հետո հայրապետական աթոռին նստեց Կյուրեղ անունով մի աստվածապաշտ, սուրբ և իմաստուն հոգևորական: Սբ Կյուրեղն ուներ հակառակորդներ, ովքեր ցանկանում էին վտարել նրան երկրից: Բայց նա Աստծո ընտրյալն էր, և Աստված նրան բազմաթիվ շնորհներով օժտեց: 351թ. մայիսի 7-ն էր, երբ երկնքում ուժեղ լույս փայլեց, և մարդիկ ականատես եղան զարմանալի մի հրաշքի: Երկնքում երևաց փրկչական խաչի նշանը, որի պայծառությունից մթագնեց արեգակը: Այն շատ գեղեցիկ էր և շողարձակում էր ծիածանագույն շրջանակի մեջ: Լույսը տարածվելով անցավ Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը: Քրիստոնյաները շտապեցին դեպի Սիոնի Մայր եկեղեցի և այնտեղ երկար աղոթեցին ու իրենց գոհությունը հայտնեցին Աստծուն, որ արժանացան մեծագույն փառքի՝ Խաչյալ Քրիստոսի նշանը տեսնելուն: Այդ հրաշքին ականատես եղան ոչ միայն քրիստոնյաները, այլև Երուսաղեմի՝ տարբեր կրոններ դավանող մյուս բնակիչները: Հրեաներից
շատերը հավատացին աստվածային նշանին և գալով քահանաների մոտ՝ խնդրեցին, որ իրենց մկրտեն, որպեսզի քրիստոնեական Եկեղեցու անդամ դառնան:
Տարիներ անց Երուսաղեմի երկնքում դարձյալ շողարձակեց տերունական խաչը և աստվածային հրաշքով դրոշմվեց անհավատների հագուստների վրա՝ ինչպես կրակից խանձված տեղեր: Շատերը ջանում էին սրբել խաչի նշանը հագուստի վրայից կամ լվանալ, բայց անօգուտ էր, որովհետև դա Աստծո հանդիմանության կնիքն էր:
Շատերը դարձի եկան, հավատացին Հիսուսին, սուրբ Կյուրեղի ձեռքով մկրտվեցին և դարձան քրիստոնյաներ: Կյուրեղ հայրապետը նամակ գրեց Բյուզանդիայի Կոստանդին կայսրին, պատմեց
Երուսաղեմում սուրբ Խաչի երևման մասին և խնդրեց կայսրին, որ ամուր մնա քրիստոնեական ճշմարիտ հավատի մեջ: Սուրբ Կյուրեղի նամակը թարգմանվել է հայերեն: Ամեն տարի տոնի օրը այն
ընթերցվում է առավոտյան ժամերգության ժամանակ: Երևման խաչի տոնը մեր Եկեղեցին կատարում է Զատիկին հաջորդող հինգերորդ կիրակի օրը:
Եկեղեցու Տոնացույց

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը գաղատացիներին 6:14
Սակայն քա՛ւ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհը խաչուած է ինձ համար, ես էլ՝ աշխարհի համար.  որովհետեւ Յիսուս Քրիստոսով ո՛չ թլփատութիւնն է մի բան, եւ ո՛չ էլ՝ անթլփատութիւնը, այլ՝ նոր արարած լինելը:

Post Views: 4,549

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor qarozner
← Դո՛ւ չէ, որ ճշմարտությունը պահում ես, այլ ճշմարտությո՛ւնն է պահում քեզ:
Որքա՜ն մանուկ լույս աշխարհ չի գալիս վախի և ամոթի պատճառով: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com