Որքա՜ն մանուկ լույս աշխարհ չի գալիս վախի և ամոթի պատճառով:
Վա՜յ շնացողներին, որ ապականում են Աստծո տաճարը և պղծում սուրբ անկողինը: Ուստի աղաչում եմ՝փախե՛ք շնությունից, ինչպես օձից, որովհետև մեր հույսը` Քրիստոսը, դատապարտում է ցանկասիրությամբ նայելը և մտքով պղծվելը քանի որ մյուս մեղքերը մարմնից դուրս են գործվում, իսկ շնությունը` մարմնի ներսում և մարդու ամբողջ զորության մեջ:Նրան եմ շնացող և հրի ժառանգ անվանում, ով օրինավոր ընկեր չունի և գնում շնանում է: Իսկ ով Աստծո օրենքով ամուսնության ընկեր ունի և գնում շնանում է, լինի այր թե կին, նա ոչ միայն շնացող է, այլև, ըստ Սուրբ Գրքի, «մարդասպան» է կոչվում:
Քանզի, իր կամքով թողնելով սուրբ Հացը և անարատ Գինին,գնաց կերավ գարշելի աղբն ու խմեց շան արյուն ու թարախ, որը շնությունն է:
Ո՛վ որդյակ, հազար անգամ թուք քո երեսին, որ թողեցիր կաթը և խմեցիր թարախ. անմի’տ, ի՞նչ գտար օտար կնոջ կամ տղամարդու մեջ ավելի, քան քոնի, որ թունավորեցիր քո հոգին ու մարմինը` դառնալով դևերի բնակարան: Վա՜յ, որդյակնե’ր ու դուստրե’ր իմ: Շնության պատճառով որքա՜ն անբավ արյուն է հեղվում երկրի վրա`գաղտնի և հայտնաբար, թունավորմամբ, պիղծ հնարներով և սպանությամբ, կամ որքա՜ն մանուկ լույս աշխարհ չի գալիս մարդկանց վախի և ամոթի պատճառով:
Շնութեան մէջ էլ մեծ եւ փոքր կայ. երբ կոյսը շնանում է կոյսի հետ, աւելի թեթեւ է, որովհետեւ շատ ծարաւ էին: Աւելի ծանր է տղամարդու համար, որովհետեւ հմուտ էր գործի մէջ եւ ծարաւ չէր: Եռապատիկ ծանր է նրա համար, ով շնանում է մի կնոջ հետ, որի ամուսինը կենդանի է: Առաւել ծանր է, երբ կենդանի են [մէկի] ամուսինը եւ [միւսի] կինը, բայց նրանք շնանում են:
Բայց կայ ասածներիցս տասնեօթ անգամ առաւել չար, պիղծ եւ ճշմարտապէս նզովքի արժանի շնութիւն, երբ այրն ու կինը, որոնց Աստուծոյ օրէնքով արդար պսակ է հասել (որ ամուսնութիւնը լինի
սուրբ եւ պարկեշտ անկողնում՝ ըստ սուրբ առաքեալի հրամանի), թողնում են իրենց սուրբ պսակն ու, դիւական սիրոյ չար ախտով շնանալով, պոռնկութեամբ ուրիշ կին են առնում, տանում տուն
կամ մի այլ տեղ՝ դուրս գալով Աստուծոյ հրամաններից ու օրհնութիւններից: Իսկապէս շնութիւնը սատանայական սիրոյ գործ է ե դժոխքի դռների բանալի: Ովքեր շնանում են եւ չեն զղջում, անշէջ
գեհենի ժառանգորդներ են: Ահա՛ մարդիկ, որոնք գտնում են հաց, բայց խոզի պէս կերակրւում են աղբով: Ահա՛ մարդկանց այն տեսակը, որն ունի մաքուր ջուր, սակայն ուրախութեամբ ըմպում է
մահացու ճահճաջուրը, որի մէջ կան զեռուններ, որոնք ժահահոտ աղբի մէջ կենդանանում են, իսկ անուշահոտ իւղի մէջ՝ սատկում:
Թէպէտ սրանք ունեն ոչխարի մաքուր եւ անարատ կաթը, բայց վերցնում եւ ցնծութեամբ ըմպում են շան արիւնը, որովհետեւ նրանց արդար պսակն ու անկողինը անարատ կաթն է, իսկ անուշահոտ իւղը՝ յստակ ջուրն ու մաքուր հացը: Ով թողնելով իր անարատ ու արդար պսակը՝ բաժանուած է պահում կնոջը եւ շնանում է, կամ [ուրիշ կին] առնելով՝ բերում է տուն, նրա անկողինը շան արիւն է, չար եւ ժահահոտ աղբ, յոյժ եւ իրապէս մահացու տղմոտ ցեխ: Այստեղ չարժէ [աւելորդ անգամ] յիշել, որ դա ստուգապէս հակառակ է Աստծուն ու Նրա օրէնքներին, նաեւ ատելի է հրեշտակներին ու Նրա բոլոր սուրբերին: Եթէ նրանք նոյն բանի մէջ առանց զղջալու վախճանուեն, կժառանգեն անվերջանալի տանջանքները: