Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Դո՛ւ չէ, որ ճշմարտությունը պահում ես, այլ ճշմարտությո՛ւնն է պահում քեզ:

27/04/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Դո՛ւ չէ, որ ճշմարտությունը պահում ես, այլ ճշմարտությո՛ւնն է պահում քեզ:
Դարձի եկած մեղավորի` (մաքրված բորոտի) հորդորը ավելի զորեղ է ու հավաստի, քան այն բարեպաշտինը, որն իր կարծիքով մեղք չի գործում: Որովհետև մեղավորը անցել է մեղքի միջով և գիտի նրա դառնությունը և նրանից ազատվելու քաղցրությունը: Մեզ համար գերադասելի է լսել կամ շփվել մեղավոր մեկի հետ, որի տան Աստվածաշունչ մատյանը մաշվել է փնտրտուքի պատճառով, և Սուրբ գիրքը «խոնավ» է նրա արցունքների պատճառով, քան ա՛յն արդարի, որի տանը կա տարբեր գույների և թարգմանությունների Աստվածաշունչ գրքեր, որոնք նույնիսկ բացված չեն և անշարժ գրավում են իրենց գրապահարանի նախապատիվ տեղերը: Աստվածաշունչը բարձի տակ դնելով, նրա պարունակությունը մեր սրտի մեջ չի մտնի, ջանք է պետք թափել այն սերտելու համար: հայրերը ասում են, եթե քեզ չոր է թվում նրա տողերը, կամ խիստ` պատգամը, ապա թրջիր և փափկացրու այն քո ճակատի քրտինքով: Բարձրագույն կրթություն պետք չէ Աստվածաշունչ կարդալու համար: Երանի քո Աստվածաշունչը մաշված լիներ քո փնտրտուքի պատճառով:
Իմ օրինապա՛հ բարեկամ, դու հարցնում ես, թե Աստծու ինչի՞ն է պետք մարդու արած փառաբանությունը: Երբ մարդն Աստծուն փառաբանում է, դրանով փաստում է, որ մեծ մեկն է փառաբանվողը, այսինքն իրենից մեծ է ու բարձր: Իսկ երբ մարդը դադարի Աստծուն փառաբանել, ուրեմն կսկսի փառաբանել կամ իրենից բարձր մի մարդու, ինչը շատ հաճախ նկատում ենք, կամ ինքնփառաբանությամբ կզբաղվի, ինչն էլ կտանի մարդուն մահացու մեղքի` հպարտության: Աստծուն չփառաբանող մարդը շուտով կդառնա ամբարտավան ու անհնազանդ, մեծամիտ ու ինքնաերկրպագությամբ զբաղվող: Օրինակ` այն զավակը, որը հարգում է իր ծնողին, հնազանդ է նրա խոսքին ու խրատին, առավել ընդունելի է շրջապատում, քան նա, որը ամբարտավան է, կամ անտեսում է ծնողին ու չի հարգում: Իսկ Շնորհալի Հայրերն ասում են, որ չկա մի վայր, ուր չգտնվի Աստված, բացի ամբարտավան հոգուց: Իսկ երբ ամբարտավանն էլ հակառակ է կանգնում չարին, և դառնում դեպի Աստված, ուրեմն Աստված կգտնվի նաև դարձի եկածի սրտում: Առակողը գեղեցիկ տողեր է ասում այս մասին. «Ամենայն զգուշութեամբ պահի՛ր եւ պահպանի՛ր քո սիրտը, որովհետեւ նրանից է բխում կեանքի աղբիւրը»։ Առակաց 4:23
Մեզ թվում է, թե մենք ենք ճշմարտությունը պահում, սակայն իրականում ճշմարտությունն է մեզ պահում: Ո՛չ թե մենք ենք Աստծու խոսքը ամուր պահում, այլ Աստծո՛ւ խոսքն է մեզ ամուր պահում:
Որքան սովորելիք բաներ ունենք, որպեսզի կարողանանք տանուլ չտալ այս չքնաղ կյանքի վայելումը, որը պարգևն է մեր Տեր Աստծու.

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Բ թուղթը 3:7
Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին՝ դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար: Բայց այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր: Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն:

Post Views: 2,048

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← Ինչո՞ւ ենք ասում «Մեղայ Աստուծոյ».
Սուրբ Խաչի երևման տոն. Խաչը արդարների երանություն: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com