Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

Ինչո՞ւ ենք ասում «Մեղայ Աստուծոյ».

26/04/2018 by Der Armen

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Ինչո՞ւ ենք ասում «Մեղայ Աստուծոյ».
Ամեն կիրակի Սուրբ Պատարագին , մեղքերի խոստովանության ժամանակ մեղաների երրորդ հատվածում մենք թողություն ենք խնդրում մի քանի մեղքերի համար, որոնց վրա բացարձակ ուշադրություն չենք դարձնում հենց Պատարագի ավարտից հետո և մեր կենցաղի մեջ առհասարակ: Օրինակ`
Մեղա հեշտալրությամբ լսելյացս (ականջներով ցանկասիրությամբ լսել):
Մեղա արատությամբ աչացս (աչքերի անմաքրությամբ նայվածք):
Մեղա պագշոտությամբ բերանոյս. (Բերանի անպարկեշտությամբ):
Ես այստեղ նշեցի թերևս ամենապարզ, երբեմն մեղք չթվացող երևույթներ, որոնք մաս են կազմում մեր առօրյա կյանքում: Ցավում եմ, բայց չենք հիշում, որ, կիրակի օրը մենք խնդրել ենք ազատվել այդ վատ սովորություններից: Մենք նույնիսկ այս թույլ կրքերից չենք կարողանում ձեռբազատվել: Մի բան, որ կարող ենք չանել, բայց անում ենք: Օրինակ, եթե թույլ չտանք մեր ականջին լսել բամբասանք, որը վնասից բացի ոչինչ չունի: Կամ չնայենք անվայել նկարներ, ֆիլմեր և այլն: Թեկուզ զսպենք մեր շրթները չասելու համար վիրավորող բառեր...
Հնարավոր է դա անել, միայն պետք է հանձն առնել, որ մենք տկար ենք և աղոթքով խնդրել Աստծո օգնության միջամտությունը և ջանալ կատարել:
Թե չէ ի՞նչ օգուտ ունի մեր կիրակնօրյա «մեղա» ասելը, եթե ամեն կիրակի գոնե մի սխալից չազատվենք: Սրանք մեզ հանդիպում են ամենուրեք, ուզենք թե չուզենք, իսկ հնարավո՞ր է, որ մարդը երբևէ համարձակվի իրեն անմեղ համարել... Խորհենք այս մասին, մինչև մյուս կիրակի Սուրբ Պատարագին մեղաների շարքը լսելը:

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Բ թուղթը 2:12
Բայց այս մարդիկ անբան անասունների նման (որոնք ի բնէ որսի եւ մորթուելու համար են) հայհոյում են իրենց չիմացած բաների դէմ. եւ իրենց ապականութեան մէջ էլ պիտի կործանուեն տանջուելով՝ որպէս վարձատրութիւն իրենց անիրաւութեան. սրանք օրը ցերեկով իրենց ցանկութեանը յագուրդ տալը հաճոյք են համարում. կեղտոտներ եւ արատաւորներ, որոնք հաճոյք են ստանում իրենց խաբեբայութիւնների մէջ՝ ձեզ խրախճանակից լինելով:  Աչքեր ունեն՝ պոռնկութեամբ լեցուն աչքերի նման, անպակաս են մեղքերից, խաբում են տատանուողների հոգիները, ունեն ագահութեամբ բռնուած սիրտ. անէծքի՜ որդիներ: Թողնելով ուղիղ ճանապարհը՝ մոլորուեցին…

Post Views: 3,722

Կիսել

  • Click to share on WhatsApp (Opens in new window) WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: hogevor kaycej 2018 հոգևոր կայքէջ, Uncategorized / հոգևոր քարոզներ / hogevor karozner2017 / hogevor qarozner 2017, Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner, Տիկ. Ծովիկ Դավթեան-hogevor-karozner-hokevor karoz Tagged: hogevor qarozner
← «Չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ և փրկվել»:
Դո՛ւ չէ, որ ճշմարտությունը պահում ես, այլ ճշմարտությո՛ւնն է պահում քեզ: →

Copyright © 2026 .

Church WordPress Theme by themehall.com