Տ. Արմէն քահանայ Մելքոնեան

  • Գլխաւոր
  • Մեր մասին
  • Գրադարան
  • Donate-Օժանդակել
  • Դրամահավաք
  • Contact

ԺԶ օր Մեծ Պահք. Մեղքը հոգու հիվանդությունն է, հիվանդությունը մարմնի մեղքն է: Video

27/02/2018 by Der Armen

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016

ԺԶ օր Մեծ Պահք.
Մեղքը հոգու հիվանդությունն է, հիվանդությունը մարմնի մեղքն է: Ի՞նչ է պահքը, Ինչո՞ւ ենք պահք պահում.

Մեր ժամանակակից սերունդը պահեցողություն ասելով, թերևս, հասկանում է մսեղենից, կաթնեղենից և հավկիթեղենից հրաժարում: Սա, սակայն, պահքի մասին վերջին ժամանակների և քաղքենի դասակարգի ըմբռնումն է. սկզբից այդպես չի եղել: Ըստ Աստվածաշնչի, պահեցողությունը սգի և ցավի մի շրջան է, ինքնազրկանք կամ ինքն իրեն տրված կամավոր պատիժ, որն իրագործվում էր որոշ ժամանակ ուտելուց և խմելուց, ինչպես նաև ՀԱՃՈՒՅՔԻՑ ամբողջովին հրաժարվելով: Կարևորը վերջին հանգամանքն է, այսինքն` նաև հաճույքի՛ց հրաժարվելը, քանզի պահքը և հաճույքն իրար
հակադիր երևույթներ են, և, հետևաբար, պահեցողություն, որին ընկերանում են նաև խաղը, ուրախությունը և պարը, երևակայել անհնար է: Ուրեմն` կրոնական նպատակով ինքն իրեն որևէ զրկանք պարտադրելը պահեցողություն է: Մասնավորաբար Մեծ պահքի մասին Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի
պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի ս. Զատիկը:
Պահքի նպատակը.
Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունի մեր պահեցողության կրոնական արժեքը և իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար ցանկանում ենք հաստատել, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի և թե՛ մեթոդի տեսակետից: Երկուսի վրա գցված բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը: Ինչ հիվանդությունն է մարմնի համար, նույնը մեղքն է հոգու համար: Կարող ենք մինչև իսկ ասել` մեղքը հոգու հիվանդությունն է, և հիվանդությունը մարմնի մեղքն է: Հիվանդությունը մարմնի ֆիզիկական ներդաշնակ գործունեությանը խանգարող գործոն է, իսկ մեղքը` հոգեկան կյանքի մեխանիզմին: Հայտնի է, որ բժիշկները հիվանդին կա՛մ դեղը, կա՛մ պահեցողությունը, կա՛մ երկուսը միանգամից են հանձնարարում: Որոշ հիվանդություններ առանց պահեցողության չեն բուժվում, օրինակ` խոցը, շաքարախտը և նմանները: Նույնն է հանգամանքը մեղքերի դեպքում: Մեղքերի կարևոր տոկոսը ցանկությունների սանձարձակ գործունեության արդյունք է: Իրենց բնական չափի և սահմանի մեջ ցանկություններն աստվածադիր ուժեր են` մարմնի կենսական գործունեությունը դյուրացնելու համար: Ուտելու կենսական գործողության հետ կապված` ախորժակը մարդուն պարտադրում է ուտել` մարմինն առողջ և կենսունակ պահելու համար: Սերնդագործելու կենսական գործողության հետ առնչված ցանկությունը մարդուն պարտադրում է կյանքը տևականացնել երկրի վրա: Սակայն միանգամայն հայտնի է, որ ցանկություններն առհասարակ իրենց չափի և սահմանի մեջ չեն մնում, դառնում են իսկական բռնակալներ, և մարմինը, փոխանակ մեր կամքի և բանականության կողմից կառավարվելու, դառնում է ցանկությունների խաղալիք: Որկրամոլությունը, որն ուտելու ախորժակի սանձարձակությունն է, ոչ միայն ֆիզիկական ու բարոյական բազում ախտերի մայրն է, այլ նաև պատճառ` կյանքի այլասերման: Հեշտախտը և այլ սեռային ստահակություններ, որոնք սերնդագործման աստվածադիր օրենքի անսանձ գործունեություններն են, մեզ ծանոթ է, թե ինչ ավերներ են գործում անհատի և ընկերության ներսում:
Զգացական այս ուժերն առանց պահեցողության դժվար է իրենց բնական չափի և սահմանի մեջ պահել: Ուստի պահքը կարևոր դեր ունի ցանկությունների բռնակալության առաջն առնելու տեսակետից: Սա է իմաստը Պողոս առաքյալի` գաղատացիներին ուղղած այս խոսքի. «Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, քանի որ մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին` մարմնի հակառակը» (Գաղ. Ե(5) 17): Պահքի նպատակը, ուրեմն, հոգու կյանքը զորացնելն է` տկարացնելով զգացական հաճույքների քաշող ուժը: Ինչպես ակնարկեցինք, պահեցողության գերագույն նպատակն ապաշխարանքն է, այսինքն` մեղքից և հոգեկան ծուլությունից ազատագրվելու ճիգ է, այդ իսկ պատճառով ունի ինքն իրեն տրված պատժի հանգամանք:

Շնորհք Պատրիարք Գալուստյան
(Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան)

Post Views: 3,171

Կիսել

  • WhatsApp
  • More
  • Tweet
Posted in: Բոլոր տեսանիւթերը / հոգևոր քարոզներ / hogevor karozner / hogevor qarozner, Հայրաբանութիւն-հոգևոր-քարոզներ-hogevor karozner-hogevor-qarozner Tagged: hogevor, hokevor, karozner, qarozner, հոգևոր, քարոզներ
← ԺԵ օր Մեծ Պահք. Video
Ճանապարհ, ճշմարտութիւն և կեանք: →

Copyright © 2025 .

Church WordPress Theme by themehall.com