Մի անգամ վանականի մոտ մի կին է գալիս ու պատմում, որ իր սկեսուրի մահվանից հետո տունն անտանելի գարշահոտությամբ է լցվել:
Ողջ տունն ստուգել են, լվացել, քիմմաքրում են արել, օծանելիք ցողել, սակայն գարշահոտությունը մնում է այն աստիճան, որ տուն մտնելն անգամ հնարավոր չէ: hogevor qarozner, հոգևոր քարոզներ
-Միգուցե դու ատե՞լ ես սկեսուրիդ, – հարցնում է սբ. Պորֆիրիոսը:
-Այո՛, – հաստատում է կինը, – ես նրա հանդեպ աներևակայելի ատելություն ունեի, անկեղծ պատասխանում է կինը:
-Ուրեմն գնա՛, ատելության մեղքդ խոստովանի՛ր, խնդրի՛ր սկեսուրիդ համար պատարագ մատուցեն և ների՛ր նրան:
Այս ամենը կատարելուց հետո ատելության գարշահոտությունն անմիջապես վերանում է տնից: