«մի շտապեք նրանց մկրտել»

Դուք Ձեր «մի շտապեք նրանց մկրտել» նախադասությամբ, ոչ միայն Մարդկանց Քրիստոսով զգեստավորելուց եք զրկում, այլ նոր արարած լինելուց, որ մեզ է շնորհվում Մկրտությամբ:
Կարդացեք, մինչ կգրեմ թէ ինչպես է արդարացի, ըստ Ավեատարանի Մանուկների Մկրտությունը: Նախ Պողոսը ասում է «սակայն մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր։» (Հռոմ5, 14): Այս ամենով շեշտում է, որ բոլոր մեղավոր են, նույնիսկ նրանք, ովքեր մեղք չեն գործել: Կարծում եմ այս ամենը մեռելին կենդանացնող վկայություն է: Պողոսը Ադամի մեղքից ազատագրվելը կապում է Մկրտության հետ, որ նշանակում է մասնակից լինել Հիսուս Քրիստոսին՝ Նոր Կյանքին «Կամ չգիտէ՞ք, թէ մենք բոլորս, որ մկրտուեցինք Յիսուս Քրիստոսով, նրա մահո՛վ է, որ մկրտուեցինք։ 4Մկրտութեամբ թաղուեցինք նրա հետ մահուան մէջ, որպէսզի, ինչպէս որ Քրիստոս մեռելներից յարութիւն առաւ Հօր փառքով, նոյնպէս եւ մենք քայլենք նոր կեանքով. 5որովհետեւ, եթէ նրա մահուան նմանութեամբ տնկակից եղանք նրան, պիտի լինենք նաեւ նրա յարութեան նմանութեամբ։ 6Այս իմացէ՛ք, որ մեր միջի հին մարդը խաչուեց նրա հետ, որպէսզի քայքայուի մեղքի մարմինը, եւ այլեւս մենք չծառայենք մեղքին. 7որովհետեւ, ով մեռնում է, ազատ է մեղքից։» (Հռոմ. 6, 3-7): Նույն Պողոսը սիրելի օգտատեր ասում է, Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք» (Գաղատ.3.27):
Մկրտությունը նաև Քրիստոսի մարմնի անդամ լինել է նշանակում քանզի մէ՛կ Հոգով մէ՛կ մարմին լինելու համար մկրտուեցինք մենք ամէնքս՝ թէ՛ հրեաներ, թէ՛ հեթանոսներ, թէ՛ ծառաներ, թէ՛ ազատներ. եւ բոլորս էլ այդ մէ՛կ Հոգին խմեցինք։ (Ա Կորնթ. 12, 13):
Ինչպես կարող է Մանուկը մկրտվել, երբ նա չի գիտակցում՞ Իսկ հիմա ես էլ Ձեզ մի հարց Աստված ինչու այսպիս հրաման տալիս. «Ձեր մանուկները՝ ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի օտարածին, որ քո սերնդից չէ, ութօրեայ հասակում պէտք է թլփատուեն։ Պէտք է անպայման թլփատուեն քո տան ընդոծինն ու արծաթով գնուած քո ստրուկը։» (Ծննդոց, 17, 12): Հրաշալի խորհդածության նյութ է Բարեկամ !!: Իհարկե մանուկը չի գիտակցում, սակայն մանուկը չէ որ Մկրտությունը կատարում է, այլ մանուկը ստանում է Տիրոջ խոստումը, որ տրվում է Մկրտությամբ ու մտնում է նրա դաշտ: Նախ Քրիստոնյաները 4-5 դ Մկրտությունը կատարել են Ծնողների հավատքի հիման, վրա, որ խոստանում էին երեխաին դաստիարակել Քրիստոնեական հավատքի մեջ: Երեխան շատ բան չի հասկանում նույնպես, թէ ինչ ուտի, ինչ խմի, կամ ինչ անի երբ հիվանդ է, սակայն ծնողները նրա համար անում են, նույն է պարագան, որ երեխան Մկրտվելով դառնում է Քրիստոսի Մարմնի անդամ ու մասնակից է լինում նրա մահվան ու ակնակլում է հարություն առնել նրա հետ ու նրան նոր արած լինելու տիտղոսն է տրվում, քանի որ Քրիստոս ունի իր մեջ:
Ինչ է այս ամենի մեջ վատ բան եք տեսնում, մի հատ այնպիսի հայտարարություններ եք գրում Ձեր նկարի վրա, մարդու սիրտ է լցվում….. Մի շտապեք, որ ինչի չմկրտվենք, հակաավետարանական է Սիրելիս, Ավետարանը հատկապես Պողոսի Հռոմեացիները 22222222 անգամ կարդացեք, ուղղակի խնդրանք ու մի քիչ էլ կրթվեք աստվածաբանական գիտելիքներով, հակառակ դեպքում, ահավոր քամի եք բռնում, ըստ Պողոսի խոսքերի: Դուք Ձեր մի շտապեք նրանց մկրտել նախադասությամբ, ոչ միայն Մարդկանց Քրիստոս զգեստավորելուց եք զրկում, այլ նոր արարած լինելուց, որ մեզ է շնորհվում Մկրտությամբ:

Khachik Hovhannisyan