Փառք Աստծուն գեղեցիկ լուսաբացի համար:
Վաղ առավոտից զինվենք Աստծո խոսքով և միշտ հիշենք, որ..
Մարգարիտ ունեցողը ինքը միայն գիտե, որ հարուստ է…
Աստված ուզում է, որ մարդը հստակ զանազանի չարն ու բարին, մաքուրն ու անմաքուրը, կարևորն ու երկրորդականը:
Այդ տրամաբանությամբ է երբեմն հարուստից վերցնում հարստությունը և աղքատին հանում աղքատությունից:
Բոլորիս կյանքում այսպիսի անկում և վերելք նախատեսված է, կախված մեր հոգևոր գնահատականից,
թե ինչպես ենք մենք վերաբերում նման հանգամանքներում: Բայց մի բան հստակ է. հարստության մեջ առկայծում է
չարի տարատեսակ գայթակղությունները, իսկ աղքատության մեջ առկայծում է Աստծո փառքի ճառագայթները:
Դա էլ միանշանակ չէ, դարձյալ կախված է նրանից թե մենք այդ կարգավիճակներում
ինչպիսի հոգևոր վերլուծություն ենք տալիս մեր հարստությանը կամ աղքատությանը:
Ես մի լավ խրատական առակ գիտեմ, որն այսպես է ասում .
– Մեկին հարցնում են, եթե մի պարկ ոսկի գտնես, ի՞նչ կանես, մարդը պատասխանում է.
«Տուն, շքեղ մեքենա և վայելքների վրա կծախսեմ»:
Մյուսին են նույն հարցը տալիս` սա ասում է.
«Սկզբից ինձ կապահովեմ ամեն ինչով, հետո մի քիչ կօգնեմ սրան, նրան»:
Երրորդին են հարցնում. սա թե`
«Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև եթե ես մի պարկ ոսկի գտնեմ, չգիտեմ, թե ես ով կդառնամ, հանցագո՞րծ, թե՞ բարերար»:
Սա յուրաքանչյուրիս հետ առնչվող մի հարց է մեր կյանքում: Մեկի մոտ ոսկու տեսքով, մյուսի մոտ շքեղ բնակարանի, մյուսի մոտ վերջին
մակնիշի մեքենաների և այլն: Կարևորը դարձյալ մեր դիրքորոշումն է
Աստծո խոսքի լույսի ներքո և ողջախոհությունը` երկու դեպքում էլ:
Իսկ Հակոբոս առաքյալը հստակ գիտե մեր Տիրոջ դիրքորոշումը` թե
(Դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում)։ Մինչդեռ դուք պիտի ասեք.
«Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կ՚անենք այս կամ այն բանը»։