Զավակ կորցրած մորը մխիթարել դյուրին չէ…
– Ես ուզում եմ ճանաչել Այն, ինչը երբեք չի մեռնում:
Հոգևորականի մոտ եկավ մի կին, ում միակ տղան մահացել էր: Նրա երեխան մահացել էր, Նա գոռում և լալիս էր:
Նա անպտուղ էր և այլևս չէր կարող ուրիշ երեխաներ ունենալ, իսկ նրա միակ երեխան` նրա ամբողջ սերն ու հույսը մահացել էր:
Հոգևորականը նույնպես անակնկալի եկավ,քանզի զավակ կորցրած մորը մխիթարելը դյուրին չէ:
Սակայն Աստված իր սպասավորին իմաստություն տվեց այդ պահին և քահանան կնոջն ասաց.
– Ես քեզ կօգնեմ: Բայց սկզբում դու գնա քաղաք և մանանեխի մի քանի հատիկ բեր այն տնից, որտեղ ոչ ոք չի մահացել:
Եվ կինը գնաց քաղաք ու տնից տուն անցավ: Եվ ամենուր, որտեղ էլ որ նա լիներ,մարդիկ նրան ասում էին.
– Մենք ինչքան ասես մանանեխի հատիկներ կտանք քեզ, բայց պայմանը
չի կատարվի: Մեր տանը մարդիկ մահացել են:
Ու այդպես կրկնվում էր նորից ու նորից: Բայց նա դեռ շարունակում էր հուսալ.
«Կարող է պատահի… ո՞վ գիտե, միգուցե ինչ – որ տեղ կա մի տուն, որտեղ
չգիտեն ինչ է մահը»: Ու նա շարունակում էր ավելի հեռու գնալ. ու այդպես
ամբողջ օրը: Իսկ երեկոյան, երբ բոլորի դռները թակել էր ապարդյուն, մի պահ կանգ առավ կինը ու մտածեց.
– Մահը կյանքի մի մասն է: Նա կյանքի հակառակ երեսն է ու անընդհատ
տեղի է ունենում: Մահն անձնական դժբախտություն չէ,որ պատահել է միայն իր հետ: Մահից անմասն չէ և ոչ ոք…
Նա վերադարձավ քահանայի մոտ, լուռ ժպտաց, ծունկի եկավ նրա ոտքերի մոտ ու խնդրեց.
– Ես ուզում եմ ճանաչել Այն, ինչը երբեք չի մեռնում: Ես չեմ խնդրում վերադարձնել իմ որդուն այն պատճառով,
որովհետև եթե դա նույնիսկ տեղի ունենա, նա դարձյալ պիտի մեռնի: Խնդրում եմ օգնիր ինձ գտնել Այն, ինչը երբեք չի մեռնում:
Աստված կնոջ սիրտը արդեն դարձրել էր պարարտ հող, և հոգևորականը ցանեց այնտեղ Աստծու երբեք չմեռնող` կենդանի խոսքի սերմերը…
Այսպես է Աստված հանդիպեցնում սգավորին – մխիթարողին, աղքատին -հարուստին, հիվանդին – բժշկին, եթե մեր սրտերը բացում ենք Նրա առաջ ամենայն խոնարհությամբ ու սիրով… Դարձյալ փառք Աստծուն ամենուր: