Նյութեղեն կարասը, լցնելու համար չորս բան է հարկավոր:
Նախ՝ հարկ է, որ այն դատարկվի ներսում եղած գարշելի իրերից:
Երկրորդ՝ հարկ է, որ լվացվի:
Երրորդ՝ հարկ է, որ անվնաս լինի, իսկ եթե կոտրված է՝ ամուր կպցվի:
Չորրորդ՝ հարկ է, որ դրված լինի բերանը դեպի վեր:
Այդպես էլ՝ ով լի է գարշելի մեղքերով և կամենում է լցվել Սուրբ Հոգով,
նախ անհրաժեշտ է, որ խոստովանությամբ սիրտը դատարկի գարշելի մեղքերից:
Ինչպես ոմն փիլիսոփա ասաց Ալեքսանդր Մակեդոնացուն.
«Պատրաստ է Աստված հեղել Իր իմաստությունը, քանզի չի խնայում, սակայն դու պատրաստ չես,
քանի որ սիրտդ լցված է հպարտությամբ և աշխարհի փառքերով: Դատարկի՛ր սիրտդ աշխարհիկ հոգսերից և
կլցվես աստվածային իմաստնությամբ»:
Եվ ինչպես օձը, երբ ջուր է խմում, նախ թափում է թույնը և հետո՝
ըմպում, նույնպես և մեզ անհրաժեշտ է նախ սիրտը դատարկել
նախանձից, ցանկություններից և ամենայն մեղքերից, նոր միայն
ընդունել Սուրբ Հոգուն:
Սուրբ Գրիգոր Տաթևացի