Խանութի ցուցափեղկի վրա փակցված էր այսպիսի հայտարարություն.
«Վաճառվում են կատուներ»:
Հայտարարությունը արժանացավ բազմաթիվ երեխաների ուշադրությանը, և քիչ անց խանութ մտավ մի երեխա, հետաքրքրվելով կատուների վաճառքի գնով:
– 30 ից մինչև 50 ռուբլի. պատասխանեց վաճառողը:
Փոքրիկը արագ հաշվեց իր գրպանի պարունակությունը, բայց ցավոք այնտեղ ընդամենը 2 ռուբլի էր:
-Ես ընդամենը 2 ռուբլի ունեմ, բայց խնդրում եմ, եթե կարելի է, գոնե թույլ տվեք ինձ նայել նրանց հեռվից, ասաց երեխան վաճառողին:
Վաճառողը շրջեց տուփը, և կատվի ձագերը ազատություն ստանալով սկսեցին վազվզել տարածքով մեկ: Միայն մեկը մնաց տեղում և դժվարությամբ էր շարժում հետևի ոտքը: Դա գրավեց տղայի ուշադրությունը.
– Ասացեք խնդրեմ, իսկ ի՞նչ է պատահել այս ձագին:
Վաճառողը բացատրեց, որ այդ ձագը ի ծնե կաղ է, և անասնաբույժի կարծիքով ոտքը այլևս չի ուղղվի:
Երեխան չափազանց անհանգստացավ, ինչը նկատեցին ներկաները.
Եթե դրամս բավարարեր, հենց սրան կվերցնեի. ասաց երեխան:
– Գժվե՞լ ես ինչ է, մի՞թե չես տեսնում, որ սա թերի է, քո ինչի՞ն է պետք:
Իսկ եթե այդքան բարեսիրտ ես, մենք այն քեզ կտանք անվճար, այն գումար չարժե, քանի որ հաշմանդամ է. ասաց վաճառողը.
– Ո՛չ ես անվճար չեմ ուզում. հուզված պատասխանեց երեխան:
Այս փոքրիկ ձագուկը արժե այնքան, որքան որ առողջները, ես ձեզ կբերեմ ողջ գումարը.- համարյա արտասվախառն պատասխանեց երեխան:
-Այդ խոսքերից վաճառողի սիրտը ճմլվեց, և նորից սկսեց բացատրել, որ այդ փոքրիկ ձագուկը այլևս չի կարող վազել, թռչկոտել, խաղալ ինչպես մյուսները:
Այդ խոսքերի վրա երեխան բարձրացրեց տաբատը և ցույց տվեց իր ձախ ոտքը, որը ի ծնե վնասված է եղել, և այժմ ամրացված է երկաթներով. և ասաց.
-Ես նույնպես այլևս չեմ կարող վազել, թռչկոտել և խաղալ ինչպես մյուսները, դրա համար էլ ուզում եմ օգնել նրան ինչով կարող եմ. հուզմունքից դողացող շրթներով պատասխանեց երեխան:
Հուզվեց նաև վաճառողը, բայց հազիվ զսպելով արցունքները մի կերպ ժպտաց.
-Որդի՛ս,- ես այսուհետև կաղոթեմ, որ աշխարհում բոլոր կենդանիները ունենան քեզ նման հոգատար ու սրտացավ տերեր, ինչպես դու ես.