Ամեն առավոտ մենք միմյանց ասում ենք բարի լույս: Ակամայից մենք կրկնում ենք Աստծո խոսքը,
երբ տեսավ Իր ստեղծած լույսը և ասաց «Բարի է»: Մեր շրթները բացում ենք Աստծո խոսքով,
հարկավոր է որ Աստծո խոսքով էլ սկսենք մեր օրը վաղ առավոտից` մաքուր մտքով:
Աստծո խոսքը հայելի է օրվա ընթացքում պատահած խնդիրները լուծելու համար,
ինչպես հայելու մեջ կարգավորում ենք մեր դեմքն ու մազերը, այնպես էլ օրվա ընթացքում
կարող են հարթել մեր դժվարությունները Աստվածաշնչի լույսի ներքո: Պայմանը նույնն է:
Այդ խոսքը պետք է լինի մեր սրտում, մեր մտքոմ, մեր լեզվի վրա և մեր գործերի արդյունքում:
Իսկ եթե մեր միտքն ու լեզուն ներդաշնակություն չունեն, խոսում ենք մի բան, խորհում ենք մի այլ բան,
ապա հաճելի կլինենք լսողին, բայց կհակադրվենք ճշմարտությանը, որ մեր տեր Հիսուս Քրիստոսն է:Փառք Նրան:
Տեր երկնքի և երկրի, Արարիչ բոլոր արարածների,
շնորհի՛ր մեզ միշտ երկյուղով Քեզ պաշտել ու սիրել
Քեզ ամբողջ սրտով, բովանդակ մտքով, և մեր
ողջ զորությամբ պահել Քո պատվիրանները ու մեր
ձեռքերը հավատքով Քեզ բարձրացնելով՝ Քեզանից
շնորհ և ողորմություն ստանալ: ԱՄԵՆ: