Գ օր. Սուրբ Ծննդյան պահոց.

Օր առաջին 2017թ. Տոնական Սուրբ Պատարագ եկեղեցիներում.
Շնորհավորում եմ բոլորիս տարվա առաջին օրը աղոթքով սկսելու առթիվ:
Ահա այսօր է, որ մենք ճիշտ որոշում պետք է կայացնենք մեր քայլերում, որոշ բաներ դասավորելով հերթականությամբ, նախապատիվ տեղը դարձյալ հատկացնելով Աստծուն: Հարգելով մեր ընտանեկան սովորությունները այս օրերին, հյուր գնալու և ընդունելու, մենք պետք է հարգենք Աստծուն տալիք մեր պարտականությունը` մասնակցելով Սուրբ Պատարագին: Այսպիսով մեր կյանքում ոչինչ առաջնահերթ չի լինի, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Չմոռանանք, որ եկեղեցին Տապան է երկրի վրա, մաքուրներիս և անմաքուրներիս համար: Այսօր է, որ նժարի վրա պետք է դնենք Սուրբ Ծննդյան իրողությունը և մեր հաճելի գործերը: Այսօր է, որ պիտի չսխալվենք Եսավի նման Անդրանկությունը վաճառել մի աման ապուրով և զրկվել օրհնությունից: Փառք Աստծուն, որ մեզ համար ուղարկեց աշխարհի Լույս Մանուկ Հիսուսին:
 
Արժևորենք 2017թ մասնակցելով առաջին Տոնական Սուրբ Պատարագին.
Մեր ժամանակը մենք գործածենք, բայց չմոռանանք, որ այդ ժամանակի տերն
էլ է Բարձրյալն Աստված: Այնպես տնօրինենք մեր ժամանակը հենց առաջին
օրից սկսյալ, որ չբարկացնենք ժամանակի Տիրոջը: Մեր Նոր կյանքի առաջին տողերը սկսենք մաքուր և ընթեռնելի ձեռագրով գրել:
Քանզի կարդացողը և գնահատական դնողը մեր Տերն է: Եվ առաջին տողի վրա գրենք այսպիսի խնդրանք…
Տեր, ինչ որ բարի է, տուր մեզ, եթե նույնիսկ մենք չենք ուզում,
և ինչ ոչ չար է, հեռացրու մեզնից, եթե նույնիսկ մենք շատ ենք ուզոմ:
 
Եթե ես չգնամ Պատարագ, իմ տեղը դատարկ կմնա, թեկուզ եկեղեցին լեցուն լինի: Տերը կտեսնի, թե ինչ պատճառով է, որ այնտեղ չեմ, ու կտրտմի:
Եկեք միշտ ուախ պահենք մեզ ուրախություն Պարգևողին` Հիսուս Քրիստոսին: