Բ օր. պահք Սուրբ Ծննդյան

Պատրաստ է սիրտն իմ, Աստուա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝
օրհնելու եւ սաղմոսերգելու Քեզ իմ փառաբանութեամբ։ Սաղմոս 56:8
 
Դիմավորենք Ամանորը Աստծո տանը` Եկեղեցում, մեր Տիրոջ հետ…
Շամպայնի բաժակների ղողանջը փոխարինենք Եկեղեցու զանգերի ղողանջով…
Ջանանք, որ 2017թ մենք էլ նռան խորհրդով միաբանվենք նրա հատիկների պես ամուր կևեղի մեջ, որ է մեր եկեղեցին: Ամրանանք մեր հավատքի մեջ, որ ամուր
լինի մեր ընտանիքը, Եկեղեցին և մեր Հայրենիքը: Անսասան լինեն մեր սահմանները:
 
Փառք Աստծուն, որ տարին ավարտվեց խաղաղությամբ մեր երկրի համար:
Փառք Աստծուն, որ անսասան մնաց մեր Եկեղեցին ու մեր հավատքը:
Փառք Աստծուն եկեղեցին լեցուն պահող հոգևորականների համար:
Փառք Աստծուն, որ մենք չունեցանք հալածանք քրիստոնեության համար:
Փառք Աստծուն բոլոր հոգևոր նկարագրի տեր մարդկանց, ազնիվ ղեկավարների
և աշխարհականների համար:
Աղոթք և խունկ մեր սիրելի քաջ նահատակ զինվորների անմահ հիշատակին և Սուրբ Հոգու մխիթարությունը նրանց ծնողներին ու հարազատներին:
 
Իմ սրտում, մտքում, և աղոթքներում են այն մարդիկ, ովքեր օրինակ
եղան մեր կյանքում և ջանք չխնայեցին հանրությանը հոգևոր գիտելիքով զինել:
Սրտանց հայցում եմ ներողամտությունը բոլոր այն մարդկանց, ում նեղացրել եմ
այս տարում՝ կամա թե ակամա:
Սրտանց ներում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր նեղացրել են ինձ այս տարում՝ կամա թե ակամա:
Եվ ամենակարևորը. փառք եմ տալիս Աստծուն, քանզի գոհությունս առավել է, քան դժգոհությունս:
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ գալիք 2017թ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴԻ կապակցությամբ: Մաղթում եմ ամենքիդ հոգևոր բարիքներ և աստվածային շնորհներ ձեր կյանքը խաղաղ ու երջանիկ ապրելու համար: