Ո՞ւմ են այցելում հրեշտակները…

Մարիան խոհանոցում կատոֆիլ էր մաքրում:
Թույլ լսվում էր ժամացույցի թկթկոցը, փոքրիկ մահճակալի վրա խաղաղ ֆսֆսացնում էր դժվարությամբ քուն մտած դստրիկը: Մարիայի հոգում անսպասելի մի ձայն լսվեց.
Վերցրո՛ւ երեխային: Նա ըմբոստացավ այդպիսի ներքին հրամանի դեմ: Սա ի՞նչ գայթակղություն է: Ինչո՞ւ երեխային անհանգստացնեմ: Ամենատաք տեղն էլ այստեղ` վառարանի կողքին է: Մաքրելով կարտոֆիլը` այն դրեց եփվելու: Եվ գնաց սենյակ, որտեղ շարունակեց իր կիսատ թողած գործը` կիսագուլպա գործելը: Սկսեց ցածրաձայն երգել տատիկի սիրած երգը…
Ցածրիկ սենյակում լույս է վառվում աղոտ,
Աղջիկը` թել է մանում պատուհանի մոտ…
Եվ նորից լսեց, արդեն ավելի համառ, մի ձայն. «Վերցրո՛ւ երեխային»:
Մայրը տագնապեց: Բառերը լսվում էին հստակ, պարզ և հրամայաբար: Ամուսինը չէր, ոչ էլ հարևանները, ոչ էլ իր սեփական մտքերն էին: Բառերը ինչ-որ
անծանոթի էին պատկանում:
-Ի՞նչ է պատահել ինձ, աչքի՞ս է երևում, ինչ է,- մտածեց նա: Վախի զգացումը անընդհատ ուժգնանում էր և ասես խոյացած ալիք` սկսեց խռովել կնոջ հոգին: Եվ հանկարծ այդ բառերը`«Վերցրո՛ւ երեխային», ասես կայծակի մի հարված, ծակեցին անցան նրա ողջ մարմնով: Անչափ վախեցած` Մարիան նետվեց դեպի մահճակալը և արագ վերցրեց երեխային: Հենց որ փոքրիկ էակը հայտնվեց մոր ձեռքերում, ծեփի մի մեծ կտոր առաստաղից պոկվեց ընկավ այնտեղ, որտեղ հենց նոր փոքրիկի
գլուխն էր: Մայրը վախից շրջվեց և քարացավ: Մի վայրկյան հապաղեր` երեխան կզոհվեր: Հաջորդ կիրակի առաջին անգամ երեխային տարավ հաղորդվելու:
Դրանից հետո մայրը Ելենայի փրկության օրը համարում էր իր իսկական հավատի ձեռքբերման օր:
 
ՈՒՄ ԵՆ ԱՅՑԵԼՈՒՄ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
(պատմվածքների ժողովածու)