Աղոթել սովորեցնենք նաև մեր երեխաներին` շնորհակալություն և ներողություն բառերի միջոցով:

Աղոթենք միմյանց համար, թող ամենուր օդը լցվի դրական լիցքերով.
Փառք և գոհություն Աստծուն նաև այս լուսաբացի համար, որ արթնացանք:  Զորավոր է աղոթքի ուժը…
Մի տաքսու վարորդ ուշ երեկոյան ոլորանով անցնելիս վթարի է ենթարկվում
ու ձորն է ընկնում: Մեքենան պարզապես մետաղակույտի է վերածվում, իսկ վարորդը դրա մեջ արգելափակված է մնում: Հանկարծ չգիտես որտեղից մի
ծեր քահանա է հայտնվում, մեքենայի կտորները մի կողմ է նետում ու
ազատում ողջանդամ վարորդին:
-Հայ՛ր, որտեղի՞ց ինձ գտաք, որտեղի՞ց ինձ տեսաք:
-Անցնում էի ու տեսա, – լինում է պատասխանը:
Մինչ վարորդը զննում է իր մեքենան,  խորհրդավորապես հայտնված ծերունին նույնքան խորհրդավորապես էլ անհետանում է:
Վարորդն իր ծանոթներին սկսում է պատմել միջադեպը, նկարագրում է
ծերունու արտաքինը, վանքից վանք գնում` իր փրկարարին գտնելու համար: Վերջապես ինչ-որ մեկը նրան խորհուրդ է տալիս գնալ սբ. Պորֆիրիոսի մոտ: Իսկապես պարզվում է, որ խորհրդավոր ծերունին սբ. Պորֆիրիոսն է: Սակայն վերջինս զարմանում է պատահածի համար.
-Ես երբեք այդ տեղով չեմ անցել: Ժամը քանիսի՞ն է դա տեղի ունեցել:
-Երեկոյան ժ. 10–ին, -պատասխանում է վարորդը:
-Ես այդ ժամին աղոթք եմ անում բոլոր վարորդների համար,- պարզաբանում է սբ. Պորֆիրիոսը: