Նոր շաբաթ է սկսվում, սակայն մեր մոտեցում թող մնա հին` դարձյալ օրը սկսենք աղոթքով` փնտրելով ամեն տեղ Աստծու կամքը և փառքը` մեր կամքի և փառքի փոխարեն: «Տէր, եթէ շուրթերս բացես, իմ բերանը քո օրհնութիւնը պիտի երգի»: «Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տէր, եւ մեր ձեռքի գործերը յաջողիր». Ամէն

1939778_735283606496816_738075625_nԵթե ուշադիր լինենք, երբեմն Աստված մեզ հանդիպեցնում է այնպիսի մարդկանց հետ, որոնց միջոցով մեր կյանքում շրջադարձ է տեղի ունենում: Ցավոք մենք դա վերագրում ենք մեր կարողություններին` եթե դրական բան է, իսկ եթե բացասական, վերագրում ենք դիմացինի անհաջող կերպարի հետ: Մեր կյանքում հայտնված յուրաքանչյուր մարդ ուսուցիչ է, քանզի մեկը սովորեցնում է լինել ուժեղ, մեկը՝ իմաստուն, մյուսը՝ սովորեցնում է ներել ու սիրել, երրորդը սովորեցնում է երջանիկ լինել և գնահատել ունեցածը: Հայտնվում է նաև մեկը, որ ուղղակի կոտրում է մեզ, ինչից էլ մենք փորձ ենք ձեռք բերում: Գնահատե՛նք յուրաքանչյուր մարդու մեր կյանքում հայտնված,նրանք հայտնվել են նախախնամությամբ…
Եթե մենք էլ Հովսեփի հավատարմությունն ունենանք և նրա օրինակը որպես դաս ունենանք մեզ համար, ապա Աստծո նախախնամ առաջնորդությունը կտեսնենք մեր կյանքում նույնպես: Յուրաքանչյուր դրվագ մեր կյանքում ունի իր նպատակը, դրանում համոզվում ենք ավելի ուշ, խորը վերլուծությունից հետո: Օրինակ Մովսեսի քառասուն տարվա դեգերումը անապատում, կամ Հովսեփի կյանքի դժվարությունները հստակ ցույց են տալիս Աստծո նպատակը մարդու համար: Հետևաբար մենք էլ խորը վերլուծենք մեզ հետ պատահած ցանկացած միջադեպ ու հասկանանք դրա նպատակը բարի է թե չար: Աստծո գործելաոճին է մոտիկ, թե` չարի: Խնդրենք Աստծո կամքը և Նա կնախնամի մեր բոլոր գործերը: Գիտե՞ք, ինչ է հոգևոր կյանքի ոսկե ցանկապատը:
«Ինչոր Աստված չի կամենում ցուցադրել աշխարհին, դու էլ պետք չէ ցանկացող լինես այդ ուղղությամբ»: Այս ցանկապատից դուրս սատանան և դևերը սպասում են ձեզ գրկաբաց: Հետևենք մեր հայրերի խորհրդին: Բարի օր բոլորիս: