Խորհենք քնելուց առաջ այս մասին… Եթե դո՛ւ որպես Քրիստոս չես ընդունում ճամփորդին, ապա մի՛ ընդունիր նրան, իսկ եթե ընդունում ես ինչպես Քրիստոս, ապա մի՛ ամաչիր լվանալ Քրիստոսի ոտքերը: Ս. Հովհան Ոսկեբերան

no-greater-love
 Չմոռոնանք, որ Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելացիները սխալվեցին այն դեպքում, երբ ամեն օր Մովսեսը նրանց փոխանցում էր Աստծո Կենդանի խոսքը: Մեր Տիրոջ հանրային ծառայության տարիներին առաքյալները սխալվեցին ամեն ժամ շփվելով Նրա հետ: Իսկ մենք` տկարներս, ո՞վ ենք, որ չսխալվենք առանց Սուրբ գրքի
առաջնորդությամբ, մեր Սուրբ Հայրերի ուղղորդությամբ, ու աղոթքով:
Ականջալուր լինենք Աստծո խոսքին և գնանք Նրա ճանապարհով: Ամեն գեղեցիկ բան Աստված է արարել, Աստված է գեղեցիկի Արարիչը, հետևաբար ամեն ծառայություն գեղեցիկ ձևով պետք է մատուցենք Աստծո փառքի համար, ոչ թե` մեր:
 
Գիտե՞ք ինչ տարբերություն կա մարմնավոր մարդու մեղանչելու և հոգևոր մարդու մեղանչելու միջև: Մարմնավոր մարդը մեղքի մեջ ընկնելուց անմիջապես փնտրում է մեղավորներ, որպեսզի արդարացնի իր գործած մեղքը: Իսկ դարձի եկած հոգևոր մարդը մեղքի մեջ ընկնելուց անմիջապես դիմում է Աստծու օգնությանը ներում հայցելով` այլևս չկրկնելու խնդրանքով, քանզի հասկանում է իր տկար լինելու հանգամանքը, որ դարձյալ պարտվեց: Մենք միշտ ունենք շտկվելու և նորոգվելու կարիք, որպեսզի արժանանանք մեր Տիրոջ քաղցր հայացքին: Փառք Ամենասուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և հավիտյան: