Երկխոսություն Աստծո հետ. «Խոսիր ինձ սիրո մասին»:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Շնորհակալություն, Ո՜վ Տեր,  «Կարող էիր, Ո՜վ Տեր, անտառում մեզ ծառ ստեղծել, կամ գառնուկ` դաշտում. Կարող էիր մեզ պատմության թատերաբեմում ցատկրտող խամաճիկներ ստեղծել, և Դու Ինքդ քաշելով թելերը մեր հլու անդամների, անսխալ կներկայացնեինք մարդկային կատակերգությունը:

Hogevor qarozner

Բայց մենք մարդ են ինքնիշխան և ազատ. Շնորհակալություն, Ո՜վ Տեր, որ չուզեցիր մեզ որպես շքեղ խաղալիքներ ստեղծել երկնաբնակներին զվարճացնելու համար, այլ որպես որդիներ` Քեզ սիրելու, և որպես եղբայրներ` միմյանց սիրելու համար»:

Hogevor qarozner

«Կարող էիր Ո՜վ Տեր, ծրագրել մեր ամուսնությունները և կառուցել մեր օջախները, մեզ արդեն մեծացած զավակներ պարգևել և թոռնիկներ, սահմանված թվով:
Կարող էիր հաշվով սահմանել մեր համբույրների քանակը և կարգավորել մեր գրկախառնումները, առաջնորդել մեր ձեռքերը դեպի ձեռքերը մեր եղբայրների, և այդպիսով ծաղկեցնել, ինչպես մի երազային երկրի վրա, հավերժ անբաժան զույգեր, հարկադրված ընկերություններ, պարտադրված խաղաղություն: Բայց մենք մարդ ենք ինքնիշխան և ազատ և մարդկության նկատմամբ պատասխանատու.

Hogevor qarozner

Շնորհակալություն, Ո՜վ Տեր, Որ չուզեցիր մեզ մարմնեղեն տիկնիկներ ստեղծել, որոնք կենթարկվեին Քո հմուտ մատներին, այլ` սիրած զավակներ, հարուստ` որպես պարգև ստացած կյանքով, որոնք ընտրում են սիրել, կամ... հրաժարվում են սիրուց: Շնորհակալություն, Ո՜վ Տեր»:
«Կարող էիր Ո՜վ Տեր, մեզ գեղեցիկ աշխարհ նվիրել, ուր փնտրելու ոչինչ չէր լինի և ոչինչ չէր լինի գտնելու, կատարյալ քաղաքներ և սանձված գետերի վրա գցված կամուրջներ, կառուցված բնակարաններ և հարթված լեռների վրայով անցնող ճանապարհներ, դրախտային գործարաններ հլու աշխատավորների համար, կիրարկելիք ծրագրեր, որոնցում բացառվում է սխալի հնարավորությունը:

Hogevor karozner

Բայց մենք մարդ ենք ինքնիշխան, ազատ և աշխարհը կերտող:

Hogevor badkamner

Շնորհակալություն, Ո՜վ Տեր, որ չուզեցիր մեզ որպես երկնքից հասնող հրահանգների անհոգի գործադրողներ ստեղծել, այլ` տիեզերքի նկատմամբ պատասխանատուներ, ազատ ստեղծագործողներ` Քո Հայրական հայացքի ներքո: Իսկ մենք` մեր Հորը մոռացած սոսկալի զավակներս ամեն բան ավերեցինք այս դյուրաբեկ աշխարհում, մեր օգտին բռնագրավելով այն` ինչը եղբայրների համար էր, վիճելով իշխանության համար, փոխադարձաբար շահագործելով միմյանց, կռվելով ու սպանելով:
Դու կարող էիր, Ո՜վ Տեր, մեզնից հուսահատվելով հեռացնել մեզնից Քո վստահությունն ու Քո խելակորույս սերը, և ետ վերցնելով մեզնից իշխանությունը, որ տվել էիր մեզ, վերստեղծել մեր փոխարեն մի դրախտ այս երկրի վրա, բայց մենք` մարդիկս այլևս չէինք լինի ազատ ու ինքնիշխան:

Hogevor erqer

Ո՜վ Տեր, որպեսզի փրկեիր մեզ առանց ոտնակոխ անելու մեր ազատությունը Դու առաքեցիր Քո Որդուն, որպես մեր նման մարդ, ինքնիշխան և ազատ: Եվ դու, Հիսուս Քրիստոս, կարող էիր քարերը հացի վերածել և Քո ձեռքերով կերակրել մարդկանց: Դու կարող էիր մարդկությանը հրապուրել Քո ամենակարողությամբ, որն ի վերջո բացահայտած կլինեիր մեր աչքերի առաջ, և մենք Քեզ «այո» կասեինք, առանց կարողանալու «ոչ» ասել, բայց մենք այլևս մարդ չէինք լինի ինքնիշխան ու ազատ: Շնորհակալություն, Ո՜վ Տեր».
Մայրն արդյոք կսիրե՞ր իր որդուն, եթե հրաժարվեր նրան աշխարհ բերել, որովհետև աշխարհն ապականված է:
Կսիրե՞ր նրան, եթե մանուկ հասակում չդներ նրան գետնին, որովհետև քայլել չգիտի և կարող է ընկնել ու վնասվել: Կսիրե՞ր նրան, եթե պատանեկական տարիքում նրան տանը փակեր, որովհետև դեռ չգիտի ապրել ու սիրել: «Այդպես է նաև Աստծո պարագայում»:
«Այո՛, ճիշտ այդպես: Միայն թե, Նրա դեպքում, Նրա Սերն հավիտենական է, իսկ Կյանքը, որ մեզ պարգևում է, հավիտենական ԿՅԱՆՔՆ է»:Ուրեմն, մեզնից պահանջվում է միայն բացվել Աստծո առաջ:Այո՛, բայց դրանում էլ ենք ազատ: Ի՞նչ սեր կլիներ, եթե ստիպված լինեինք սիրել»:
Դու կարող էիր լինել, մե՛ր համար, հաղթական Աստվածը, որ փախուստի կմատներ մեր թշնամիներին, և մենք կստանայինք խաղաղությունն առանց այն վաստակած լինելու:
Դու կարող էիր, առանց խոչընդոտների հասնել երկինք, Քո Հոր մոտ, Խաչի Ճանապարհից տարբեր մի ճանապարհով. Իսկ մենք կմնայինք, մարդիկ ինքնիշխան, բայց միայնակ, և մեր ձեռքերում կունենայինք մեր մեղքերը, մեր տառապանքները, սիրո այդ թափոնները, որոնք առաջանում են, երբ սերը ձախողվում է: Բայց Դու գամվեցիր մեռած ծառին, միանալով մեր մեղքերին ու մեր տառապանքներին, միանալով այդ ծառին, Եվ ծառը վերստին ծաղկեց նոր ԿՅԱՆՔՈՎ, և իր պտուղը ՍԵՐՆ է, որ փրկում է ու ազատ դարձնում:
 
Տեր իմ, սիրում եմ Քեզ, որովհետև Դու ինձ այնքա՜ն ես սիրում, որ կամենում ես, որ ես ազատ լինեմ, և այս ազատության համար, վտանգելով Քո փառքը, մեր մոտ եկար որպես մարդ անզոր, բայց ամենակարող՝ Սիրով: Ո՜վ Տեր, սիրում եմ Քեզ, որովհետև այս սարսափելի ազատությունը, որ մեզ բազում տառապանքներ է պատճառում, միևնույն սքանչելի ազատությունն է, որ մեզ հնարավորություն է ընձեռում սիրելու: Ուրեմն, երբ մեր օրերի խաչի ներքո կքված, իսկ երբեմն էլ ընկնելով, երբեմն լալով, աղաղակելով աշխարհի խաչի դիմաց, իսկ երբեմն էլ ճչալով փորձությունը կունենանք Աստվածությանդ դեմ ըմբոստանալու, փախչելու, կամ պարզապես նստելու, մեզ ուժ տուր՝ դարձյալ ոտքի կանգնելու և շարունակելու մեր քայլը, առանց նզովելու Քո Աջը, որ դեպի մեզ ես պարզում, բայց չես կրում մեր խաչերը, եթե մենք ինքներս չենք կրում դրանք, ինչպես Դու կրեցիր Քոնը»: Շնորհակալություն, Ո՜վ Տեր.
 
Միշել Քուասթ <<Խոսիր ինձ սիրո մասին>> գրքից

Օրվա ընթերցվածք.