hogevor qarozner 2017- Հոգևոր քարոզներ
Դու իմ Հայրն ես ու Տերը, Արարիչը և ստեղծողը, ու՞մ մոտ գնամ կամ ումի՞ց խնդրեմ օգնություն:
Քո դեմ մեղանչեցի և Քեզ եմ խոստովանում ու աղաչում՝ մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից և մի՛ զրկիր Քո երեսից:
Աղաչում եմ Քեզ՝ բարերար Տիրոջդ և իմ բազմագութ Արարչիդ՝ հավիտենական ամոթով ինձ մի՛ամաչեցրու
և դատաստանի մեծ օրը ինձ մի դատապարտիր, տիեզերական հրապարակիդ առաջ ինձ մի՛ հանդիմանիր,
անողորմ տանջանքներով մի՛ տանջիր և սոսկալի գեհենովդ մի՛ պատուհասիր:
Այլ գթա՛ մեղքերով վիրավորվածիս և բժշկի՛ր անօրենությամբ հիվանդացածիս:
Հովհան Մանդակունի