Վանքի միաբաններից մեկը մեղք է գործում: Միաբան եղբայրները վանահոր հետ միասին որոշում են կայացնում դուրս անել նրան վանքից իր արարքի համար,
չնայած որ մեղավոր եղբայրը զղջացել էր իր գործած մեղքի համար և ապաշխարում էր, հայցում էր մյուս միաբանների և վանահոր ներողամտությունը:
Սակայն նրանք անդրդվելի մնացին և որոշումը կայացվեց: Հեռացնել վանքից…
Այդ գիշեր վանահայրը երազ տեսավ: Տեսիլքով նրան երևաց ահռելի մի կրակ, որի մեջ այրվում էր մեղավոր միաբանը,
որը ձեռքեր պարզած օգնություն էր խնդրում: Վանահայրը երազում հրում էր նրա պարզած ձեռքերը դեպի կրակը,
որպեսզի ընկղմվի կրակի մեջ և այրվի, սակայն մեղավորը դարձյալ մնում էր կանգնած ու վայր չէր ընկնում:
Այդ պահին վանահայրը տեսնում է, որ Հիսուս Քրիստոսն է ամուր պահել նրա ոտքերից, որ չընկնի:
Վանահոր սարսափած դեմքին նայելով մեր Տերը խաղաղ ձայնով ասում է:
«Ես խաչվեցի նաև նրա համար…»: